477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը նախատեսում է ԱԷԿ-ի շրջակայքում 6 նոր սեյսմիկ կայան տեղադրել. ԱԻՆ
17:29
09 Դեկտեմբերի 2011

ԱԷՄԳ-ն կուսումնասիրի ատոմակայանի շրջակայքում բոլորովին նոր 6 սեյսմիկ կայանների տեղադրման վերաբերյալ ՀՀ ԱԻՆ առաջարկը. Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի և Մոլդովայի հարցով տեխնիկական համագործակցության գծով ԱԷՄԳ համակարգող Անդրեյ Չուպովի և գերատեսչության ղեկավար Արմեն Երիցյանի հանդիպման արդյունքներն է ներկայացրել ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:

Հաղորդագրության համաձայն, Չուպովը նշել է, որ ԱԷՄԳ-ն պատրաստակամ է համագործակցել Հայաստանի սեյսմիկ անվտանգության ու նախևառաջ` ատոմակայանի սեյսմիկ անվտանգության բարձրացման բնագավառում: «Գիտեմ, որ դուք մասնակցում ենք տարածաշրջանային մի շարք ծրագրերի, դրանցից մեկը վերաբերում է ճառագայթային վթարներին արձագանքելու մակարդակի բարձրացմանը»,- ասել է ԱԷՄԳ ներկայացուցիչը:
Նախարար Երիցյանն իր հերթին նշել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը սկսվել է դեռ 1994թ.-ին:

«Այսօր ԱԻՆ-ում գործում է Ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղ հավաքվում է երկրի ամբողջ տեղեկատվությունը, նաև` երկրաշարժերի մասին։  Ավտոմատ ծրագիրն  աշխարհի տարբեր անկյուններում  երկրաշարժի գրանցման դեպքում անմիջապես ցույց է տալիս, թե որն է երկրաշարժի էպիկենտրոնին ամենամոտ ատոմակայանը», - նշել է նա: Ըստ նրա, այդ հանգամանքը շատ կարևոր է հրատապ գործողություններ ձեռնարկելու համար։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի և ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի միջև տեղեկատվության ակտիվ փոխանակման վերաբերյալ։

Հայաստանում գործում է տարածաշրջանում միակ ատոմակայանը (գործում է ատոմային երկրորդ էներգաբլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ): Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների տվյալներով, կարող է գործել մինչև 2016-ը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:24
22 Սեպտեմբերի 2017
Հայաստանը կսկսի արտադրել Volterman խելացի դրամապանակներ
Smart դրամապանակների արտադրության մեջ նախատեսված ներդրումները կկազմեն 2,3 մլն. դոլար:
13:01
19 Սեպտեմբերի 2017
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ համաժողով կանցկացնի 2018թ. աշնանը
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ կանոնավոր համաժողով կանցկացնի 2018 թվականի աշնանը:
17:51
13 Սեպտեմբերի 2017
ԱՄՆ–ն առայժմ չի պատրաստվում չեղարկել Հայաստանի հետ կրկնակի հարկումը
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը հանդիպել է լրագրողների հետ Հայաստանում ԱՄՆ դեսպանությւան և Հայ–ամերիկյան առևտրային պալատի կազմակերպած համաժողովի շրջանակում։
15:11
07 Սեպտեմբերի 2017
Հայաստանի համախառն պետական պարտքը 2017 թ.–ի հուլիսին ավելացել է 60,8 մլն դոլարով
Հայաստանի համախառն պետական պարտքն ամսվա ընթացքում ավելացել է 60,8 մլն դոլարով։
14:53
06 Սեպտեմբերի 2017
Սևան–Հրազդան ՀԷԿ–ը հանվել է վաճառքի
«Ռուսգիդրոն» շարունակում է գնորդ փնտրել Սևան–Հրազդան ՀԷԿ–ի համար:
17:03
31 Օգոստոսի 2017
Հայաստանը 20 մլն դոլար կստանա` ջերմոցային գազերի կրճատման ծրագրի իրականացման նպատակով
Հայաստանը «Շենքերի էներգետիկ արդյունավետությանն ուղղված ներդրումային ռիսկի նվազեցման» ծրագրի շրջանակում Green Climate Foundation–ից կստանա 20 մլն դոլար:
16:27
24 Օգոստոսի 2017
Հայաստանը «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը կհանձնի «Տաշիր կապիտալին»
Կառավարող ընկերությունը պետք է վեց ամսվա ընթացքում կառավարության հաստատմանը ներկայացնի հավատարմագրային կառավարման ծրագիրը։
17:43
23 Օգոստոսի 2017
«Տաշիր կապիտալը» նախատեսում է ստանձնել «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը
«Տաշիր կապիտալ» ընկերությունը Հայաստանում ևս մեկ ակտիվ ձեռք կբերի:
16:02
21 Օգոստոսի 2017
Moody’s–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում
Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում:
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր: