486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-4
Եղանակը Երևանում
Հայ
Չինական ավիաընկերությունները շահագրգռված են Հայաստան-Չինաստան ուղիղ ավիաչվերթի բացումով
15:16
09 Դեկտեմբերի 2011

Չինական ավիաընկերությունները շահագրգռված են Հայաստան-Չինաստան ուղիղ ավիաչվերթի բացումով, ինչը կարող է գործարար համագործակցության զարգացման խթան հանդիսանալ, ասաց «Huahe International» ընկերության նախագահ, Հայ-չինական բիզնես ֆորումին մասնակցելու համար Երևան ժամանած չինացի ձեռնարկատերերի պատվիրակության ղեկավար Լյու Չուանյուն:

Հայ-չինական բիզնես ֆորումը մեկնարկել է Երևանում հինգշաբթի՝ 11 չինացի և 39 հայ ընկերությունների մասնակցությամբ: Ֆորումի նպատակն է երկու երկրների միջև առևտրաարդյունաբերական համագործակցության ընդլայնումը:

«Մենք ուղիղ ավիահաղորդում ունենք Թբիլիսիի և Բաքվի հետ, բայց Երևանի հետ, ցավոք, առայժմ, չունենք: Մեր ավիաընկերությունները շահագրգռված են այս չվերթի բացումով, կարծում եմ՝ այն շահութաբեր կլինի և զգալիորեն կնպաստի մեր երկրների միջև ապրանքաշրջանառության աճին»,- ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Չուանյուն:

Զարգացման հայկական գործակալության նախագահ Ռոբերտ Հարությունյանի խոսքով, այժմ Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունն իրականացվում է Վրաստանի Փոթի սևծովյան նավահանգստով:
«Այսօր այդ ապրանքափոխանակումն իրականացվում է բացառապես ցածր գներով, օրինակ, Հայաստանից Չինաստան բեռնարկղն ուղարկվում է ընդամենը 1,8 հազար դոլարով, սակայն ուղիղ ավիաչվերթների անհրաժեշտություն կա, քանի որ, կա, օրինակ, արագ փչացող արտադրանք, որն անհնար է ծովային ճանապարհով տեղափոխել»,- ավելացրեց նա:

Հարությունյանը կարծում է, որ Հյուսիս-Հարավ (Հայաստան-Իրան) երկաթուղու կառուցումը նոր հնարավորություններ կբացի Չինաստանի հետ ցամաքային կապի համար:
Ֆորումն անցկացվում է Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի և «Huahe International» բիզնես-խորհրդատվական ընկերության նախաձեռնությամբ:

Միջոցառման ընթացքում Հայաստանի ԱԱՊ-ի և «Huahe International»-ի միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, հայ-չինական ապրանքաշրջանառությունը 2011 թվականի հունվար-հոկտեմբերին 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 3,5 տոկոսով՝ հասնելով 341 միլիոն դոլարի:

Հայաստանից Չինաստան արտահանման ծավալը կազմել է 9,8 մլն դոլար (Հայաստանի ողջ արտահանման0,9%)՝ 2010 թվականի հունվա-հոկտեմբերի համեմատ կրճատվելով 59,6 տոկոսով: Չինական արտադրության ներկրված ապրանքների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 331,2 մլն դոլար՝ աճելով 0,6 տոկոսով: Միաժամանակ, Չինաստանի տարածքից ներկրման ծավալն ընդհանուր առմամբ կազմել է 172,9 մլն դոլար (անկումը՝ 10,9 տոկոսով):

Հայաստանը Չինաստան է արտահանում մարմար, պղնձե խտանյութեր, հանքաքար, տուֆ, զանազան քարեր, ոխղովակներ, կոնյակ և ոգելից այլ խմիչքներ: Չինաստանից ներկրվում են էլեկտրոնային սարքեր, համակարգչային տեխնիկա, տնտեսական ապրանքներ, շինանյութ, մետաղական կոնստրուկցիաներ, ավտոմեքենաներ, ավտոբուսներ, պոլիմերներ, հագուստ, ոսկերչական իրեր: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։