478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+25
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ձմեռն այլևս մեռյալ սեզոն չի լինի զբոսաշրջության համար. նախարար
16:00
28 Նոյեմբերի 2011

Հայաստանում կան բավականին ենթակառուցվածքներ և հնարավորություններ, որպեսզի ձմեռը մեռյալ սեզոն չլինի զբոսաշրջության համար, ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

«Ձմեռը պետք է բավականին ակտիվ սեզոն դառնա, և այդ ակտիվությունը տարեցտարի ավելանալու է», - ասել է նա երկուշաբթի Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ ունեցած աշխատանքային հանդիպման շրջանակներում:

Դավթյանը նաև կարևորեց այն, որ Հայաստանում բոլոր չորս եղանակները հնարավոր լինի օգտագործել զբոսաշրջության ներուժն օգտագործելու համար:

Նրա խոսքով՝ աշխատանքային այցի կազմակերպման նպատակն է ձմռանը Հայաստանը դարձնել գրավիչ զբոսաշրջության տեսակետից: «Այս առամով Հայաստանում կարևոր է ոչ միայն ամառային սեզոնը, այլև ձմեռը», - ասաց նա՝ ավելացնելով, որ հանդիպման նման ձևաչափը հնարավորություն է տալիս ոչ միայն ամփոփել ամառային ձեռքբերումների արդյունքները, այլև պատրաստվել ձմեռային սեզոնին:

ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում կան հյուրանոցային ենթակառուցվածքներ, որոնք խթանում են ձմեռային զբոսաշրջության զարգացումը, և դրանք միջազգային մասշտաբով բավականին զարգացած են:

«Խնդիրը ոչ թե ենթակառուցվածքների որակն է, այլ՝ երկրում մուտքային զբոաշրջության խթանումը՝ հաշվի առնելով օժանդակ ենթակառուցվածքներն ու մայրուղիները», - ասաց նա՝ ավելացնելով, որ Հայաստանում ձմեռային սեզոնին զբոսաշրջիկների ներհոսքը խթանելու համար հարկավոր է նաև ուշադրություն դարձնել մարկետինգի հարցերի վրա:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 2011թ.-ի հունվար-սեպտեմբերին, 2010թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 13,1 տոկոսով: Ինը ամսվա ընթացքում երկիր այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը հասել է  551 635 մարդու՝ 2010թ.-ի նույն ժամանակահատվածում գրանցված 487 902 մարդու համեմատ:

Միաժամանակ Հայաստանի սահմաններից դուրս եկած հայ զբոսաշրջիկների ընդհանուր թիվը հաշվետու ժամանակաշրջանում, 2010թ.-ի ինը ամսվա ընթացքում գրանցված զբոսաշրջիկների թվի համեմատ, ավելացել է 15,1 տոկոսով՝ հասնելով 546 167 մարդու:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:01
19 Սեպտեմբերի 2017
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ համաժողով կանցկացնի 2018թ. աշնանը
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ կանոնավոր համաժողով կանցկացնի 2018 թվականի աշնանը:
17:51
13 Սեպտեմբերի 2017
ԱՄՆ–ն առայժմ չի պատրաստվում չեղարկել Հայաստանի հետ կրկնակի հարկումը
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը հանդիպել է լրագրողների հետ Հայաստանում ԱՄՆ դեսպանությւան և Հայ–ամերիկյան առևտրային պալատի կազմակերպած համաժողովի շրջանակում։
15:11
07 Սեպտեմբերի 2017
Հայաստանի համախառն պետական պարտքը 2017 թ.–ի հուլիսին ավելացել է 60,8 մլն դոլարով
Հայաստանի համախառն պետական պարտքն ամսվա ընթացքում ավելացել է 60,8 մլն դոլարով։
14:53
06 Սեպտեմբերի 2017
Սևան–Հրազդան ՀԷԿ–ը հանվել է վաճառքի
«Ռուսգիդրոն» շարունակում է գնորդ փնտրել Սևան–Հրազդան ՀԷԿ–ի համար:
17:03
31 Օգոստոսի 2017
Հայաստանը 20 մլն դոլար կստանա` ջերմոցային գազերի կրճատման ծրագրի իրականացման նպատակով
Հայաստանը «Շենքերի էներգետիկ արդյունավետությանն ուղղված ներդրումային ռիսկի նվազեցման» ծրագրի շրջանակում Green Climate Foundation–ից կստանա 20 մլն դոլար:
16:27
24 Օգոստոսի 2017
Հայաստանը «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը կհանձնի «Տաշիր կապիտալին»
Կառավարող ընկերությունը պետք է վեց ամսվա ընթացքում կառավարության հաստատմանը ներկայացնի հավատարմագրային կառավարման ծրագիրը։
17:43
23 Օգոստոսի 2017
«Տաշիր կապիտալը» նախատեսում է ստանձնել «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը
«Տաշիր կապիտալ» ընկերությունը Հայաստանում ևս մեկ ակտիվ ձեռք կբերի:
16:02
21 Օգոստոսի 2017
Moody’s–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում
Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում:
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր:
13:32
01 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան անվճար դրամային փոխանցումներ կատարել
Օգոստոսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները UNISTREAM համակարգի միջոցով կարող են ուղարկել անվճար փոխանցումներ: