484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵ-ն և ՀՀ ԱԻՆ-ը համատեղ կապահովեն երկաթուղային երթևեկության անվտանգությունը
18:11
25 Նոյեմբերի 2011

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ուրբաթ կայացած հանդիպման ժամանակ քննարկեցին երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց, որ ընկերության և նախարարության միջև հաստատվեց բավականին արդյունավետ երկխոսություն և համոզմունք հայտնեց, որ  այդ երկխոսությունը կզարգանա: Նա հայտնեց, որ «ՀԿԵ»-ն սերտ համագործակցում է փոխադրման գործընթացը կազմակերպող կառույցների հետ, պահպանում է երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում գործող պետական չափանիշները, հակահրդեհային և աշխատանքի անվտանգության ապահովության նորմերը:

«Մենք աշխատում ենք Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվ բազայի շրջանակներում: Մենք ցանկանում ենք օգտագործել մեր և նախարարության տրամադրության տակ գնվող ռեսուրսներն ի շահ Հայաստանի Հանրապետությանը և երկրի բնակիչների», - ասաց գլխավոր տնօրենը:

Խորհրդակցության ընթացքում նախարար Երիցյանը նշեց Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր սողանքի հետևանքների վերացման ժամանակ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցների դրսևորած պրոֆեսիոնալիզմը:

Նախարարության ղեկավարը նշեց, որ ԱԻՆ-ը և «Հարավկովկասյան երկաթուղին» համատեղ ծրագրեր ունեն իրականացնելու երկրում արտակարգ իրավիճակների կանխարգելման և երկաթուղային հաղորդակցության անվտանգության ապահովման բնակավառում:

Նախարարը «ՀԿԵ» ՓԲԸ պատվիրակությանը մանրամասն ներկայացրեց Ճգնաժամային կենտրոնի աշխատանքը և երկաթուղուն սպառնացող բոլոր տեսակի վտանգների ու ռիսկերի հսկողության ծրագրերը:  

Հանդիպմանը ներկա էին նաև «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանը, համագործակցության և լոգիստիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Անատոլի Դանչենկոն, գնացքների անվտանգ երթեվեկության գծով գլխավոր վերահսկիչ Լևոն Հակոբյանը: 

«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԿԵ շարժակազմը 2008թ.-ի հունիսի մեկից՝  «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով՝ 2008թ.-ի փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:04
05 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը թոշակառուներին վարկային պրոդուկտ է առաջարկում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հատուկ կենսաթոշակային տարիքի անձանց համար ներդրել է «Վարկային գիծ թոշակառուներին» նոր վարկատեսակը։
16:21
30 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է գալիս նոր առաջարկով պրեմիում դասի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է Visa Platinum պրեմիում քարտերի հիմքի վրա նոր՝ «Արտոնյալ» փաթեթային առաջարկը։
12:20
29 Նոյեմբերի 2017
Իրանի հետ սահմանին գտնվող «Մեղրի» ԱՏԳ–ն կսկսի գործել դեկտեմբերի 15-ից
«Մեղրի» ԱՏԳ–ի առաջին փուլի բացումը նախատեսվում է դեկտեմբերի 15-ին։
17:33
27 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը արժանացել է STP Award 2016 մրցանակի
ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհվել է STP Award 2016 մրցանակ Citibank խոշորագույն միջազգային բանկի կողմից:
16:04
24 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերության ակցիայի հաղթողները կուղևորվեն Փարիզի Դիսնեյլենդ
Ակցիայի ավարտից հետո 100 ամենաակտիվ մասնակիցների միջև կխաղարկվեն մրցանակներ։
18:29
09 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ  Էքսպո» ընկերության կազմակերպած «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին։
15:50
09 Նոյեմբերի 2017
ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ
ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն նրա կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը։
10:47
09 Նոյեմբերի 2017
2018 թ.–ին համատարած թանկացումներ են սպասվում
2018 թ.–ին Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում։
14:59
06 Նոյեմբերի 2017
«Գազպրոմ Արմենիան» կրկին գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
2017 թ.–ի 9 ամսում ընկերությունը պետակա բյուջե է վճարել ավելի քան 32,2 մլրդ դրամ:
17:21
31 Հոկտեմբերի 2017
ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար
Եվրասիական զարգացման բանկի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել։
13:15
31 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը
Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։
12:15
31 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար: