486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ-ից հայտ չի ստացել ՀԱԷԿ-ի կառավարումից հրաժարվելու մասին. «Հայատոմ»
15:54
25 Նոյեմբերի 2011

Հայկական ատոմային էլեկտրակայանի ֆինանսական հոսքերի կառավարման մասին պայմանագրի գործողությունը ժամկետից շուտ դադարեցնելու վերաբերյալ  ռուսական ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ էներգահոլդինգից պաշտոնական հայտեր չեն ստացվել, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանն է հայտնել «Հայատոմ» ԳՀԻ տնօրեն Վահրամ Պետրոսյանը:

Նախօրեին «Կոմերսանտ» թերթը գրել էր, թե իր աղբյուրների փոխանցմամբ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը դժգոհ է այն պայմաններից, որոնց հիման վրա նա իրականացնում է հայկական ատոմակայանի կառավարումը և ցանկանում է ժամկետից շուտ դադարեցնել հայկական ատոմակայանի շահագործման պայմանագիրը:

ՀԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ- կառավարմանը փոխանցելու մասին պայմանագիրը ստորագրվել է 2003թ.-ին՝ հինգ տարվա ժամկետով, իսկ 2008թ.-ին երկարաձգվել է մինչև 2013թ.-ը: Փաստաթղթի համաձայն, 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատերն է ՀՀ կառավարությունը, իսկ էներգահոլդինգը պարտավորվել է ՀԱԷԿ-ի անխափան և անվտանգ գործունեություն ապահովել, ինչպես նաև միջուկային վառելիք ներկրել կայանի համար:
«Ես՝ որպես ատոմակայանների շահագործման գծով ԳՀԻ-ի տնօրեն, ՀՀ նախագահին առընթեր ատոմային էներգետիկայի գծով խորհրդի գործադիր քարտուղար, հայտարարում եմ, որ պաշտոնական աղբյուրներով նման տեղեկություն չի ստացվել»,- ասաց Պետրոսյանը:

ՀԱԷԿ գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանն իր հերթին հայտնեց, որ ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ-ի հետ համաձայնագրի կողմ է հանդիսանում ՀՀ կառավարությունը և ոչ թե ատոմակայանը: Միաժամանակ նա ընդգծեց, որ ռուսական հոլդինգը ՀԱԷԿ-ի օպերատոր ընկերությունը չի հանդիսանում, այլ ընդամենը գործող պայմանագրի համաձայն, ղեկավարում է ատոմակայանի ֆինանսական հոսքերը:

Իրավիճակը պարզաբանելու խնդրանքով «ԱՌԿԱ» գործակալությունը դիմել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությանը և ակնակալում է նախարարի մեկնաբանությունները:
 
Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին։ Ներկայում գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ, որն արտադրում է Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 40-ից մինչև 50%-ը։

Երկրի իշխանությունները ծրագրում են կառուցել նոր ատոմակայան ներկա ԱԷԿ-ի տեղում: Խոսքը 1000 Մվտ հզորությամբ մեկ էներգաբլոկի շինարարության մասին է: Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2011թ.-ին, իսկ նոր էներգաբլոկը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2017թ.-ը:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տվյալների համաձայն, նախագծի արժեքը կարող է կազմել 5-6 մլրդ դրամ: Այս նախագծի համար օտարերկրյա կապիտալի ներգրավման նպատակով ՀՀ խորհրդարանը 2006թ.-ին չեղյալ համարեց նոր ատոմային էներգաբլոկի սեփականության իրավունքի պետական մենաշնորհը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
14:36
21 Դեկտեմբերի 2016
Կարապետյանը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին:
17:42
20 Դեկտեմբերի 2016
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին կայանալիք նիստի ժամանակ նախատեսում է ուսումնասիրել և հաստատել Հայաստանում էլեկտրաեներգիայի նոր սակագները:
13:40
17 Դեկտեմբերի 2016
Եվրամիությունը Հայաստանին 16,2 մլն եվրո կտրամադրի՝ բյուջետային աջակցության շրջանակում
Եվրամիությունը զբաղվածության և հանրային ֆինանսների ոլորտների հետ կապված երկու հանաձայնագրերի շրջանակում Հայաստանին կտրամադրի 16,2 մլն եվրո:
14:21
14 Դեկտեմբերի 2016
Հայկական ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը
Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: