478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
«Վերին Լարս» անցակետում շուրջ 150 ավտոմեքենա է կուտակվել. նախարար
14:35
24 Նոյեմբերի 2011

Եղանակի անբարենպաստ  պայմանների պատճառով ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետում Հայաստանի համար նախատեսված բեռներով շուրջ 150-160 ավտոմեքենա է կուտակվել, ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը:

«Այս տարի, ցավոք, ձմեռը շուտ եկավ, և եղանակային պայմանները վատացան: Անցակետում հիմնականում Հայաստան եկող ավտոմեքենաներն են կուտակվել: Այժմ այդ խնդիրը լուծելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց նա, հաղորդում է «ԱՌԿԱ» տնտեսական լրատվության գործակալությունը:

Ըստ Վարդանյանի, օգնություն է ցուցաբերվում վրացական կողմում խցանված ավտոմեքենաներին:
Բացի այդ, վրացական կողմի հետ համատեղ հայ-վրացական ընկերություն ստեղծելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը կզբաղվի նման հարցերի լուծմամբ և նման իրավիճակները կանխելով, այդ թվում նաև ձյունմաքրման աշխատանքներ կիրականացնի:

Նախարարը հիշեցրեց, որ շուրջ մեկ ամիս առաջ Վրաստանը հայտարարել էր, որ ավտոմեքենաների որոշ տեսակներ արգելում է անցնել «Վերին Լարս» անցակետով:

Ըստ Տրանսպորտի նախարարության տվյալների, Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի կողմից ստացած տեղեկությունների համաձայն, անցակետում արգելված է թրեյլերների, կիսաթրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկը:

Մյուս տրանսպորտային միջոցների համար երթևեկը թույլատրվում է միայն հակաբուքսիրային ժապավենների առկայության դեպքում, իսկ երկու կամրջակների երթևեկը բաց է ավտոմեքենաների տեղափոխման համար:
Վարդանյանը տեղեկացրեց նաև, որ Նախարարությունը վրացի գործընկերների հետ համագործակցության արդյունքում մեկ ամիս առաջ իրենց պաշտոնական կայքում առանձին էջ է բացել, որտեղ այս կամ այն ճանապարհային հատվածի իրավիճակի մասին տեղեկություն է հրապարակում:

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետը Հայաստանի և Ռուսաստանի միջև միակ ուղիղ ցամաքային տրանսպորտային կապն է ապահովում: Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պայմաններում «Վերին Լարսը» կարևոր դեր է խաղում արտաքին աշխարհի հետ տնտեսական կապերի հարցում: -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:02
21 Օգոստոսի 2017
Moody’s–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում
Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում:
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր:
13:32
01 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան անվճար դրամային փոխանցումներ կատարել
Օգոստոսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները UNISTREAM համակարգի միջոցով կարող են ուղարկել անվճար փոխանցումներ:
20:18
25 Հուլիսի 2017
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը։
18:50
18 Հուլիսի 2017
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով:
20:14
13 Հուլիսի 2017
Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։
20:45
03 Հուլիսի 2017
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշերը «В+» մակարդակում։
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։