480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում անցկացվող հայ-թուրքական գործարար համաժողովին հիսունից ավելի թուրք ձեռներեց է մասնակցում
13:47
22 Նոյեմբերի 2011

Թուրքիայի վեց մարզերից 50-ից ավելի ձեռներեցներ մասնակցում են երեքշաբթի մեկնարկած հայ-թուրքական գործարար համաժողովին:

Հայ-թուրքական գործարար համաժողովն անցկացվում է Երևանում արդեն երկրորդ անգամ, գրում է «ԱՌԿԱ» տնտեսական լրատվության գործակալությունը:

«Նախորդ տարի կայացած առաջին համաժողովի ընթացքում մենք մեր թուրք գործընկերների հետ տուրիստական ընկերությունների դաշինք ենք ստեղծել, ինչը շատ է նպաստել երկու երկրների միջև զբոսաշրջության կապերի զարգացմանը, մասնավորապես՝ Թուրքիայում կատարված ուխտագնացությանը: Այսօրվա համաժողովն ավելի լայն շրջանակ է ընդգրկում, քանի որ առաջին անգամ միջոցառմանը մասնակցում են Թուրքիայի վեց մարզերի, մասնավորապես՝ Անկարայի, Ստամբուլի, Դիարբեքիրի, Կարսի ներկայացուցիչները», - ասել է լրագրողներին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
Նա նշել է, որ համաժողովի նպատակն է խորացնել հայ-թուրքական տնտեսական կապերը, աջակցել թուրքական շուկա հայկական արտադրանքի արտահանմանը:

«Մեր հարաբերությունների զրագացմամբ մենք կփորձենք ցույց տալ Թուրքիայի կառավարությանը, որ նույնիսկ փակ սահմանների պայմաններում երկու երկրների գործարար շրջանակները համագործակցում են, և եկել է ժամանակը, երբ Թուրքիայի իշխանությունները պետք է հասկանան իրենց շահն ու Հայաստանին վերաբերվեն առանց նախապաշարմունքների և երրորդ երկրների շահերը հաշվի առնելու», - ավելացրել է նա:
Միության նախագահը նաև նշել է, որ հայկական 14 անուն արտադրանք, որոնք այսօր ներկայացված են Թուրքիայում, բավականին մրցունակ են շուկայում:

«Եթե սահմանները բացվեն, ապա մենք կկարողանանք մասնակցել ավելի լուրջ տարածաշրջանային ծրագրերին և նախաձեռնել համատեղ նախագծեր: Այսօր Հայաստանը պատրաստ է մրցել թուրքական արտադրանքի հետ տեղական և թուրքական շուկաներում: Սակայն այսօր, ցավոք, մենք գրեթե արտահանում չունենք դեպի Թուրքիա», - ընդգծել է նա:

Համաժողովի կազմակերպիչն է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը: Այն անցկացվում է 2010 թ.-ի հոկտեմբերին մեկնարկած USAID –ի «Աջակցություն հայ-թուրքական մերձեցմանը» երկամյա ծրագրի շրջանակներում: 2012 թ.-ին նմանատիպ համաժողով կանցնի Թուրքիայում:
Համատեղ համաժողովների կազմակերպման գործընկերն է Բիզնեսի զարգացման թուրք-հայկական միությունը (TABDC):

Համաժողովի շրջանակներում ակնկալվում է Հայաստանի և Թուրքիայի գործարար կառույցների, մասնավորապես՝ կին ձեռներեցների ասոցիացիաների միջև համագործակցության հուշագրերի ստորագրում:

Ներկայում Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։
Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը:
14:31
19 Նոյեմբերի 2016
Փորձագետները հայտնաբերել են Հայաստանի մարզերից մեկում ծիրանի այգիների չորանալու պատճառը
Փորձագետները պարզել են, թե ինչու են չորանում Արարատի մարզի Արմաշ համայնքի ծիրանի այգիները:
16:44
18 Նոյեմբերի 2016
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է: Ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է։
15:53
18 Նոյեմբերի 2016
Թռչնաֆաբրիկաներից մեկում թռչունների անկման լուրը հերքվել է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ թերթում տեղ գտած հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:
10:30
13 Նոյեմբերի 2016
«Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 մլրդ դրամ է ներդրել՝ ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով
Ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով «Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 միլիարդ դրամի ներդրում է կատարել:
16:11
09 Նոյեմբերի 2016
Վճարային ընդհանուր տարածք կստեղծվի ԱՊՀ շրջանակում
ԱՊՀ երկրների վճարային համակարգերը պատրաստ են ազգային վճարային համակարգերի ինտեգրմանը: