480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
«Ինտեր ՌԱՕ»-ն հուսով է՝ «Հայաստանի էլեկտրացանցերի» հետ կապված իրավիճակը կկարգավորվի
18:41
15 Նոյեմբերի 2011

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ, պատկանում է «Ինտեր ՌԱՕ»-ին) շուրջ ստեղծված իրավիճակը բարեհաջող կլուծվի, բայց դրա համար ժամանակ է պետք, կարծում է «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավար Բորիս Կովալչուկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ՀՀ Պետեկամուտների կոմիտեի Քննչական վարչությունն ընթացիկ տարվա հոկտեմբերին «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի փաստաթղթերի խուզարկում և բացահայտում է կատարել: Ստուգումն իրականացվում է քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է հարկային ստուգման հետևանքով: Պետեկամուտների կոմիտեն կարծում է, որ ՀԷՑ-ը բյոեջե չի վճարել շահութահարկը,  եկամտահարկը, ԱԱՀ-ն,  պարտադիր սոցիալական ապահովագրության  վճարումները՝ 1,9 մլրդ դրամ (շուրջ 5,1 մլն դոլար) ընդհանուր գումարի չափով (հաշվի առնելով տուգանքներն ու տույժերը):

«Հայաստանում իրավիճակը բավական լարված է՝ այնտեղ իրականացվել են ստուգումներ: Մենք զբաղվեցինք ընկերությունում կարգուկանոն հաստատելով, հանեցինք  թոփ-մենեջերին, մի շարք խախտումներ բացահայտեցինք, սկսեցինք կանոնավոր կերպով զբաղվել դրանով: Մենք զեկուցեցինք առկա իրավիճակը ՀՀ ղեկավարությանը, և նա մեզ աջակցեց: Բայց միշտ էլ նրբություններ կան, մենք դրան հանգիստ ենք վերաբերվում: Իրավիճակը կարգավորելու համար ժամանակ է հարկավոր: Այն երկար կտևի, թե ոչ հարցին չեմ կարող պատասխանել, խնդիրը մեծ է, բայց մենք կլուծենք այն: Մենք միանգամայն բավարարված ենք ՀՀ նախագահի  ցուցաբերած աջակցությունից, բայց հավանաբար մի շարք մարմիններ, որոնք այնտեղ ներկա են, կորդինատների որոշակի այլ համակարգով են ապրում: Ոչինչ, կաշխատենք, կրկին մարդիկ են մեկնել այնտեղ խնդիրը լուծելու համար: Հայաստանում արդյունքում ամեն ինչ լավ կլինի, ես գործնականում չեմ կասկածում»,- ասել է նա:

«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն ունի և կառավարում է Հայաստանի բոլոր 220-110 կՎտ լարմամբ էլեկտրացանցերը, ինչպես նաև Հայատանի տարածքում բոլոր սպառողների համար էլեկտրաէներգիայի բացառիկ վաճառողն է: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից: