+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ անկախության 20 տարիների ընթացքում ՎԶԵԲ-ը 600 մլն եվրոյի ներդրում է կատարել Հայաստանում
19:23
04 Նոյեմբերի 2011

Քսան տարիների ընթացքում ՎԶԵԲ-ն ավելի քան 600 մլն եվրոյի ներդրում է կատարել Հայաստանում և ներգրավված է եղել ավելի քան 100 ծրագրում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՎԶԵԲ-ի փոխնախագահ Յան Ֆիշերը (Jan Fischer):

Ինչպես հաղորդում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, հանդիպման սկզբում ՎԶԵԲ փոխնախագահը նախ շնորհավորել է ՀՀ նախագահին՝ Հայաստանի անկախության հռչակման 20-ամյակի առթիվ և ասել, որ «սա նաև Եվրոպական բանկի հետ հաջող համագործակցության քսան տարին է»:

«Շատ դրական եմ գնահատում Հայաստանում վերջին ժամանակահատվածում իրականացված բարեփոխումները, որոնք նպաստում են երկրի տնտեսական բարեփոխումների առաջխաղացմանը և գործարար միջավայրի բարելավմանը»,-ասել է Յան Ֆիշերը:
ՎԶԵԲ փոխնախագահը նշել է, որ իր գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել մեր երկրի համար եռամյա՝ 2012-2015թթ. ՎԶԵԲ-ի ռազմավարության մշակման, համագործակցության առաջնահերթությունները քննարկելու համար:
Նա վերահաստատել է բանկի պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ և աջակցությունը բարեփոխումներին:

Հայկական պետության նախագահն իր կողմից բարձր է գնահատել Հայաստանում Եվրոպական բանկի գործունեությունը, որն ուղղված է երկրի տնտեսական աշխուժության ապահովմանը և նպաստում է առաջընթացին:

Հանրապետության ղեկավարը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության խորացումը՝ հույս հայտնելով, որ բանկի փոխնախագահ Յան Ֆիշերի այցը ևս կնպաստի փոխգործակցության զարգացմանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։