487.42
-0.56
573.79
-3.88
8.14
+0.05
+12
Եղանակը Երևանում
Հայ
Ֆիլիպ Կոտլերը մարքեթինգի գծով սեմինարներ կանցկացնի նոյեմբերի 13-17-ը Երևանում
19:07
04 Նոյեմբերի 2011

Ժամանակակից մարքեթինգի բնագավառում հայտնի մասնագետ, պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերը մարքեթինգի դասախոսություններով հանդես կգա նոյեմբերի 13-17-ը՝ «Ֆիլիպ Կոտլերը Հայաստանում. 11.11.11» նախագծի շրջանակներում, ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտնեց Մարքեթինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը:

«Ֆիլիպ Կոտլերը Հայաստանում. 11.11.11» ծրագիրը կոչված է Հայաստանի դինամիկ զարգացում և էքստենսիվից զարգացած և բարգավաճող տնային տնտեսությանն անցում ապահովել, ինչպես նաև ուղղված է Հայաստանի դերի և նշանակության մարքեթինգի մասին պատկերացումների փոփոխմանը, նոր մարքեթինգային գործիքների, այդ թվում՝ համաշխարհային մարքեթինգի մասնագետ Ֆիլիպ Կոտլերի ծրագրի՝ Marketing 3.0-ի կիրառմամբ ՝ բիզնեսի վարման նոր ժամանակակից կանոնների ներդրմանը:

«Կոտլերի այցը խոստանում է հագեցած և օգտակար լինել ողջ հայ հանրության համար, քանի որ այսօրվա մարքեթինգը վերաբերում է մեր կենցաղի բոլոր ոլորտներին, և մեր երկրում մարքեթինգի զարգացումը նոր հորիզոններ կբացի նաև մարքեթոլոգների, փորձագետների և սովորական գնորդների համար»,- կարծում է Նավասարդյանը:

Նա նաև նշեց, որ Երևան կատարած այցի շրջանակներում Կոտլերին կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև նախատեսվում է ԶԼՄ-ների, կառավարության ներկայացուցիչների, գործարարների և ուսանողների հետ մի շարք միջոցառումներ և հանդիպումներ անցկացնել:

«Ֆիլիպ Կոտլերը Հայաստանում. 11.11.11» նախագծի ղեկավար Արմեն Սարգսյանն իր հերթին նշեց, որ օրեցօր աճում է նախագծի հանդեպ հետաքրքրությունը: Ըստ նրա, միջոցառման կազմակերպիչները Facebook սոցիալական ցանցի խմբում Կոտլերի այցին նվիրված տարբվեր մրցույթներ են անցկացրել, որոնց հաղթողները կարող են անվճար ներկա գտնվել պրոֆեսորի դասախոսություններին:

«Մեր խմբում 1212 մասնակից է գրանցված, և նրանց մեծ մասն ակտիվությունն է ցուցաբերում հայտարարված մրցույթներում, և մենք ուրախ ենք նպաստել նրանց մասնակցությանը միջոցառումներին»,- տեղեկացրեց Սարգսյանը: Նա ընդգծեց, որ միջոցառման արդիականությունն ապացուցում է նաև այն փաստը, որ այսօրվա դրությամբ Կոտլերի դասախոսությունների տոմսերի շուրջ 85 տոկոսն արդեն վաճառված է:

Նախագիծը կիրականացվի երեք փուլով: Առաջին փուլի ընթացքում կկազմակերպվեն սեմինարներ և դասախոսություններ՝ ոլորտի խնդիրներ լուսաբանելու համար, ինչպես նաև աշխատանքներ են տարվում կրթության համակարգի և բիզնեսի համագործակցության հնարավորություններն ու սահմանները վերհանելու ուղղությամբ, երկրորդ փուլի շրջանակներում իշխանությունների աջակցությամբ և օժանդակությամբ Հայաստանում կկազմակերպվի Մարքեթինգի շաբաթ՝ տարածաշրջանային և միջազգային խոշոր մարքեթինգային կազմակերպությունների շուրջ 2000 ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նաև մարքեթինգային կազմակերպությունների միջազգային ցուցահանդես կկազմակերպվի և «Մարքեթինգի զարգացման հեռանկարները տարածաշրջանում» միջազգային երկօրյա համաժողով կանցկացվի, որին կմասնակցեն մոտ 25 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Պրոֆեսոր Կոտլերի այցին նվիրված միջոցառումներին կմասնակցեն մարքեթինգի և մենեջմենտի ավելի քան 2 հազար մասնագետներ, գործարարներ, ինչպես նաև շուրջ 500 հյուրեր՝ Ռուսաստանից, Բելառուսից, Իրանից, Վրաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից, Ղազախստանից, Լեհաստանից, Ֆինլանդիայից և Ավստրիայից:

Ֆիլիպ Կոտլերը (ծնվել է 1931թ.-ին) ԱՄՆ Հյուսիսարևմտյան համալսարանին առընթեր Ջոն Քելոգի մենեջմենտի բարձրագույն դպրոցի միջազգային մարքեթինգի պրոֆեսոր է:

Մարքեթինգի և մենեջմենթի վերաբերյալ բազմաթիվ գրքերի հեղինակ է, ավելի քան 100 հոդված է գրել առաջատար ամսագրերերի համար: Միակ հեղինակն է, ով երեք անգամ արժանացել է Alpha Kappa Psi ամենամյա մրցանակին, որը նրան շնորհվել է «Journal of Marketing»-ի համար գրված լավագույն հոդվածի համար:  Մարքեթինգի ոլորտում կատարած ներդրման համար արժանացել է բազմաթիվ կոչումների և պարգևների:
Նա համախմբել և համակարգել է մարքեթինգի վերաբերյալ բոլոր գիտելիքները: Կոտլերն առաջինն էր, ով առանձնացրեց մարքեթինգը որպես առանձին մասնագիտություն: Նրա «Մարքեթինգի հիմունքները» գիրքը (2009 թ.) վերահրատարակվել է 9 անգամ և մարքեթինգի ինքնատիպ «Աստվածաշունչ» է համարվում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:29
09 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ  Էքսպո» ընկերության կազմակերպած «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին։
15:50
09 Նոյեմբերի 2017
ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ
ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն նրա կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը։
10:47
09 Նոյեմբերի 2017
2018 թ.–ին համատարած թանկացումներ են սպասվում
2018 թ.–ին Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում։
14:59
06 Նոյեմբերի 2017
«Գազպրոմ Արմենիան» կրկին գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
2017 թ.–ի 9 ամսում ընկերությունը պետակա բյուջե է վճարել ավելի քան 32,2 մլրդ դրամ:
17:21
31 Հոկտեմբերի 2017
ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար
Եվրասիական զարգացման բանկի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել։
13:15
31 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը
Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։
12:15
31 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար:
11:17
30 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետը ներկայացրել է 2018 թ.–ի պետբյուջեի նպատակները
Երկուշաբթի խորհրդարանական հանձնաժողովներում մեկնարկել են ՀՀ 2018 թ.–ի պետական բյուջեի նախագծի քննարկումները։
13:07
26 Հոկտեմբերի 2017
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրին
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրն ու ներկայացրեց այն ԱԺ–ի վավերացմանը։
16:42
19 Հոկտեմբերի 2017
Հայաստանն ու Ռուսաստանը միջազգային ավտոհաղորդակցություն կհաստատեն
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության միջկառավարական համաձայնագրին։
14:40
18 Հոկտեմբերի 2017
Սուրեն Կարայան. 2017 թ.–ի առաջին կիսամյակում արտահանման աճ է գրանցվել ինչպես դեպի ԵՏՄ, այնպես էլ դեպի ԵՄ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ամփոփեց 2017-ի առաջին կիսամյակի արդյունքները։
19:50
12 Հոկտեմբերի 2017
«Վնեշէկոնոմբանկ»-ը և Հայաստանն ընդլայնում են գործակցությունը
Հայաստանի հետ «Վնեշէկոնոմբանկ»–ի գործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել հինգշաբթի: