480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+33
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ պետեկամուտների կոմիտեն հերքում է գերատեսչության ղեկավարի հրաժարականի մասին խոսակցությունները
16:30
02 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  ՀՀ պետեկամուտների կոմիտեն հայտարարությամբ է հանդես եկել, որով հերքում է գերատեսչության ղեկավար Գագիկ Խաչատրյանի հրաժարականի մասին խոսակցությունները:

«Որոշ ԶԼՄ-ներ տեղեկություն են տարածում, որ Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանն իբր հրաժարականի մասին հայտարարություն է ներկայացրել: Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ այդ հաղորդագրությունները  հորինված են և չեն համապատասխանում իրականությանը»,- նշել են գերատեսչությունից, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը:

Հաղորդագրությունում նշվում է, որ «համակարգը գտնվում է նորմալ աշխատանքային գործընթացում և չհիմնավորված տեղեկությունը տարածվում է կառույցի գործունեությունն ու իրականացվող բարեփոխումները խախտելու նպատակով:

Խաչատրյանի հրաժարականի մասին խոսակցությունները նախօրեին հերքել է նաև ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը:
Վերջին օրերին Հայաստանում լուրջ կադրային փոփոխություններ տեղի ունեցան: Նախօրեին իր հրաժարականի մասին հայտնեց խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ով 2012թ.-ի խորհրդարանական ընտրություններից առաջ կգլխավորի իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը:
 
Երեքշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սագրսյանը պաշտոնից ազատել է ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին՝ նրա փոխարեն նշանակելով պաշտպանոթյան նախկին փոխնախարար Վլադիմիր Գասպարյանին:
Բացի այդ, հոկտեմբերի 28-ին զբաղեցրած պաշտոնից հրաժարվեց  Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: ՀՀԿ-ն քաղաքապետի պաշտոնին առաջարկել է քաղաքապետի տեղակալ Տարոն Մարգարյանի թեկնածությունը (ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին, ով մահացավ 2007թ.-ին): -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից: