484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+13
Եղանակը Երևանում
Հայ
Փորձագետները կստուգեն բոտուլիզմի հարուցիչների առկայությունը իտալական արտադրության ձիթապտղում
12:38
01 Նոյեմբերի 2011

Հայաստանում փորձագետներն այսուհետև կստուգեն ձիթապտղում բոտուլիզմի հարուցիչի առկայությունը իտալական արտադրության, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ՀՀ Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը:

Նախօրեին Ռոսպոտրեբնադզորի կայքում հաղորդագրություն է հայտնվել, որտեղ գերատեսչությունը զգուշացնում է, որ Իտալիայում արտադրված ձիթապտղում հայտնաբերված բոտուլիզմի կապակցությամբ պետք է զգուշանալ տվյալ արտադրանքի օգտագործումից:
Միաժամանակ Պիպոյանը նշեց, որ հստակ տեղեկություն չունի, թե վերջին անգամ երբ է իտալական արտադրության ձիթապտուղ ներկրվել Հայաստան:

Նա ընդգծեց, որ նոյեմբերի 1-ից Հայաստանում օրենքի ուժ է ստացել անվտանգության արտոնագիրը, որը ներառում է ներկրվող սննդամթերքի ողջ ցանկը, քանի որ բուսական և կենդանական ծագում ունեցող սննդամթերքի հսկողությունը մինչ այժմ իրականացվում էր պետական ծառայության կողմից իրացման փուլում:

Բոտուլիզմը (botulismus) ծանր տոքսիկո-ինֆեկցիոն հիվանդություն է, որը բնութագրվում է բոտուլոտոքսինով նյարդային համակարգի, գերազանցապես երկարավուն ուղեղի և ողնուղեղի ախտահարմամբ՝ օֆթալմոպլեգիկ և բուլբար համախտանիշների զարգացմամբ։ Ինկուբացիոն շրջանը տատանվում է 2-12 ժամից մինչև 7 օր, միջինում 18-24 ժամ։

Բոտուլիզմի առաջին, ոչ հազվադեպ հանդիպող ախտանիշներից են բերանի չորությունը և օֆթալմոպլեգիկ նշանները։ Հիվանդները գանգատվում են տեսողության թուլացումից, աչքերի առաջ «ցանցի» կամ «մշուշի» առկայության զգացումից։ Կարդալը դժվարացած է կամ անհնար ակոմոդացիայի կաթվածի և երկտեսության պատճառով։ Լինում է միդրիազ լույսի նկատմամբ ռեակցիայի նվազմամբ կամ բացակայությամբ, ակնագնդերի շարժման սահմանափակում ընդհուպ լրիվ անհնարինություն (հայացքի պարեզ), վերին կոպի իջեցում (պտոզ), ստրոբիզմ (շլություն), հորիզոնական նիստագմ։  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։