478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ԱԷԿ-ը վերանորոգումից հետո ուրբաթ կմիանա էներգահամակարգին. գլխավոր ինժեներ
14:00
27 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական ԱԷԿ-ն ուրբաթ երեկոյան կմիանա էներգացանցին պլանային-պրոֆիլակտիկ վերանորոգումից հետո, հաղորդում է «ԱՌԿԱ» տնտեսական լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Մովսես Վարդանյանին:

Հայկական ԱԷԿ-ի վերանորոգումը սկսվել է սեպտեմբերի 11-ին և, ըստ ժամանակացույցի, պետք է տևեր 46 օր:
«Ռեակտորի վերագործարկման գործընթացը մեկնարկել է հոկտեմբերի 25-ին, սակայն վերանորոգումից հետո պետք է ամբողջովին ստուգել սարքավորումները: Երեքշաբթի սկսվել են ստուգման և վերագործարկման աշխատանքները», - հինգշաբթի լրագրողներին է ասել Վարդանյանը:

Նրա խոսքով՝ 1-2 ժամից ԱԷԿ-ը կսկսի գործել նվազագույն հզորությամբ: «Սակայն այս պայմաններում ևս տեխնոլոգիական անհրաժեշտություն կա ստուգել ռեակտորի ակտիվ գոտիների կառույցների բնութագրերը: Այս ամենից հետո մենք կմիանանք ցանցին», - նշել է գլխավոր ինժեները:
Գործող հայկակա ԱԷԿ-ը գտնվում է Մեծամոր քաղաքի մոտակայքում (Երևանից մոտավորապես 30-40 կմ դեպի արևմուտք): Կայանը շահագործման է հանձնվել 1976 թ.-ին:

Այժմ գործում է ԱԷԿ-ի 407,5 ՄՎտ հզորությամբ միայն երկրորդ բլոկը՝ արտադրելով երկրի էլեկտրաէներգիայի շուրջ 40-50 տոկոսը: Հայկական ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003 թ.-ի սեպտեմբերից գտնվում են «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՍՊԸ-ի կառավարման տակ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:18
25 Հուլիսի 2017
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը։
18:50
18 Հուլիսի 2017
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով:
20:14
13 Հուլիսի 2017
Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։
20:45
03 Հուլիսի 2017
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշերը «В+» մակարդակում։
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։