478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցումը Ռուսաստանի համար ամենաառաջնային նախագծերից մեկն է. Ռոսատոմ
17:10
26 Հոկտեմբերի 2011

Հայկական ԱԷԿ-ի երկրորդ հերթի շինարարությունը Ռուսաստանի Դաշնության համար ամենաառաջնային նախագծերից մեկն է, ուրբաթ Երևանում լրագրողներին հայտնեց «Ռոսատոմ» պետական ընկերության գլխավոր փոխտնօրեն Նիկոլայ Սպասկին:

Նա նշեց, որ մասնակցել է այդ նախագծի պատրաստմանը, մասնավորապես՝ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ հերթի կառուցման վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի պատրաստմանը, որը ստորագրվել է անցյալ տարի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ:

«Պաշտոնական տեսանկյունից այդ նախագիծն առավելագույն կարգավիճակ ունի, քանի որ այն ձևակերպված է միջկառավարական համաձայնագրով»,- ընդգծեց Սպասկին:

Նա ավելացրեց, որ չի կարող մեկնաբանել տվյալ նախագծի հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքի մասին մամուլի հրապարակումները, բայց կարող է խոսել Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման և Ռոսատոմ ընկերության մասին, որն ինքն է ներկայացնում:
«Կրկնում եմ՝ մենք ոչ մի կասկած չունենք: Մենք ոչ միայն պատրաստ ենք, այլև ցանկանում ենք մասնակցել: Մենք պատրաստ ենք մասնակցել այդ նախագծի իրականացման ֆինանսավորմանը, ֆինանսական փաթեթի ձևավորմանը, պատրաստ ենք հետագայում նույնպես մասնակցել ապագա երկրորդ հերթի (կայանի) շահագործմանը»,- ասաց Սպասկին:

Նա նշեց, որ փուլերի և մյուս կոնկրետ պարամետրերի հարցերը մնում են հայկական կողմի դիտարկմանը: Ըստ նրա, ինչպես ժամանակակից պայմաններում ատոմային  գեներացիայի օբյեկտների կառուցման ցանկացած այլ նախագիծ շատ բարդ է, որը ճշտումներ է պահանջում:
Սպասկին նշեց, որ միջկառավարական համաձայնագրի ստորագրումից մեկ տարի է անցել, և այդ տարվա ընթացքում կողմերն էապես առաջ են գնացել:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանն իր հերթին ընդգծեց, որ բոլոր աշխատանքներն իրականացվում են ներքին օրենսդրության և միջազգային հայեցակարգերի համապատասխան և անցնում են նախապես հաստատված ժամանակացույցի համաձայն:
ՀՀ իշխանությունները պատրաստվում են փաստացիորեն նոր կայան կառուցել առկա Հայկական ԱԷԿ-ի տեղում, որը միակն է Հարավային Կովկասի տարածաշրջանում: Դեռ խոսքը գնում է 1000 ՄՎտ հզորությամբ մեկ էներգաբլոկի կառուցման մասին: Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2011թ.-ին, իսկ նոր բլոկի շահագործումը՝ 2017թ.-ին:

Այս նախագծի իրականացման համար արտասահմանյան կապիտալ ներգրավելու նպատակով 2006թ. –ին ՀՀ խորհրդարանն օրենսդրությամբ անվավեր ճանաչեց նոր ատոմային բլոկների պետական մենաշնորհի իրավունքը։
Ինչպես ավելի վաղ հայտնել է Ռոսատոմի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, Ռուսաստանը կարող է նախագծի ֆինանսավորման ավելի քան 20 տոկոս ծավալ ապահովել, ևս 20 տոկոսն իր վրա է վերցնում հայկական կողմը, իսկ մնացած 60 տոկոսը նախատեսվում է ներգրավել միջազգային ներդրողներից:

Հայաստանում գործում է տարածաշրջանում միակ ատոմակայանը՝ Երևանից մոտավորապես 30 կմ դեպի հարավ: Կայանի երկու էներգաբլոկերը զինված են ռուսական առաջին սերնդի ВВЭР-440 ռեակտորով: Հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976 թ.-ին, դադարել է գործել 1989 թ.-ի մարտին Սպիտակի երկրաշարժից հետո և կրկին սկսել է գործել 1995 թ.-ի նոյեմբերին:

Ներկայում գործում է ատոմային երկրորդ էներգաբլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ, որն ապահովում է երկրում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության 40-45 տոկոսը։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների տվյալներով, կարող է գործել մինչև 2016-ը։ --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:02
21 Օգոստոսի 2017
Moody’s–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում
Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում:
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր:
13:32
01 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան անվճար դրամային փոխանցումներ կատարել
Օգոստոսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները UNISTREAM համակարգի միջոցով կարող են ուղարկել անվճար փոխանցումներ:
20:18
25 Հուլիսի 2017
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը։
18:50
18 Հուլիսի 2017
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով:
20:14
13 Հուլիսի 2017
Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։
20:45
03 Հուլիսի 2017
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշերը «В+» մակարդակում։
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։