481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
«Կամուրջ 2012» տնտեսական համաժողովը կանցկացվի Ծաղկաձորում փետրվարի 3-6-ը
12:48
25 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Կամուրջ 2012» միջազգային իններորդ տնտեսական համաժողովը կանցկացվի Ծաղկաձորում փետրվարի 3-6-ը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին համաժողովի կազմկոմիտեից: 
«Կամուրջ- 2012»-ի գլխավոր թեման է՝ «Նոր իրականության նոր մտածելակերպ»:

«Հայկական Դավոսը», որն այս տարի կանցկացվի 9-րդ անգամ, խոստանում է դառնալ Հայաստանի գործարար կյանքի ամենանշանակալի իրադարձություններից մեկը: Ծաղկաձորը 3 օրով կդառնա տարածաշրջանի տնտեսական մայրաքաղաքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 
Ինչպես հայտնում են կազմակերպիչները, հանդիսանալով հայաստանյան և արտերկրից ժամանած քաղաքական գործիչների, կառավարության ներկայացուցիչների, արդյունաբերողների, գործարարների, գիտնականների և հասարակական գործիչների հանդիպման ու երկխոսության վայր, համաժողովը հարթակ կդառնա ոչ պաշտոնական միջավայրում տնտեսական խնդիրների և դրանց լուծման ճանապարհների քննարկման համար:

Նախատեսվում է նաև BRIDGE AWARD մրցանակաբաշխության անցկացում, մշակութային և ժամանցային ծրագրեր:

2012թ-ի համաժողովի շրջանակում կկազմակերպվի կոնֆերանս՝ «Ժամանակակից տնտեսությունը ԶԼՄ-ներում. տեղեկատվական թափանցիկություն՝ երազանք և իրականություն» թեմայով: Ակնկալվում է, որ համաժողովին կմասնակցեն բիզնեսի և տնտեսական ոլորտի ավելի քան 300 ներկայացուցիչներ:
«Կամուրջ 2012» միջազգային ութերորդ տնտեսական համաժողովն անցկացվել է Ծաղկաձորում 2011 փետրվարի 25-28-ը: 2011 թվականի գլխավոր թեման է եղել՝ «Մակրոտնտեսական կայունությունը հետճգնաժամային աշխարհում»: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։