482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
«Հիլթոն» հյուրանոցային ցանցը հետաքրքրված է ներկայանալու Երևանում
10:12
25 Հոկտեմբերի 2011

Հանրահայտ «Հիլթոն» հյուրանոցային ապրանքանիշը, հնարավոր է, նաև Հայաստանում ներկայանա, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Մայրաքաղաքում հյուրանոցային շինարարության և հյուրանոցային գործի զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և  «Ֆիլոքսենոս պոլսկա սպոլկա» լիազորված ընկերության նախագահ Ռոբերտ Դիլևսկու գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, հյուրերը քաղաքապետին են ներկայացրել աշխարհի տասնյակ երկրներում ներկայացված «Հիլթոն» հյուրանոցային ցանցի զարգացման ծրագրերն ու մատուցվող ծառայությունների փաթեթը և իրենց հետաքրքրությունները հայտնել Երևանում «Հիլթոն» ապրանքանիշը ներկայացնող միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոցային համալիրի կառուցման հարցում:

Կարևորելով մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացումը` քաղաքապետը ողջունել է հանրաճանաչ հյուրանոցային բրենդի հնարավոր ներկայությունը Երևանում:

«Բարձրորակ ծառայություններն ապահովում են զբոսաշրջության համար համապատասխան միջավայր: Մենք շահագրգռված ենք ներդրումային առաջարկով: Վստահ եմ, որ «Հիլթոն» ապրանքանիշը ներկայացված կլինի Երևանում, և պատրաստ ենք քննարկել փոխշահավետ գործակցության առաջարկներ»,- նշել է Կարեն Կարապետյանը:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։