483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+5
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ-ն և Հայաստանն ատոմային էներգետիկայի և ջերմաէներգետիկայի ոլորտում համագործակցության լավ հնարավորություններ ունեն. Մեդվեդև
17:31
24 Հոկտեմբերի 2011

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը նշում է Ռուսաստանի և Հայաստանի միջև էներգետիկ ոլորտի, մասնավորապես, ատոմային և ջերմաէներգետիկայի ճյուղերի ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները:

«Ռուսական ընկերությունները կայուն կերպով ապահովում են Հայաստանը բնական գազով, ակտիվ գործունեություն են իրականացնում էլեկտրաէներգիայի ոլորտում: Առաջիկայում ծրագրված է Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի շահագործումը: Այդ նախագիծն էներգետիկ ոլորտի մեր համագործակցությունն ավելի բարձր մակարդակի դուրս կբերի»,- ասել է Մեդվեդևը՝ պատասխանելով լրագրողների հարցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած բանակցությունների ավարտին անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
ՌԴ նախագահը միաժամանակ ընդգծել է, որ «միայն էներգետիկայով սահմանափակվել պետք չէ»: Նա հիշեցրել է, որ Հայաստանում ռուսական ներդրումների ծավալը մոտենում է 3 միլիարդ դոլարի, և համոզմունք է հայտնել, որ այդ ցուցանիշները կաճեն:

Մասնավորապես, Մեդվեդևի խոսքով, Ռուսաստանում գիտեն, թե հայ գործընկերների համար որքան կարևոր են ենթակառուցվածքային նախագծերը, նախևառաջ, երկաթուղային տրանսպորտի ոլորտում: «Մենք քննարկեցինք նոր գաղափարներ բարդ իրավիճակից դուրս գալու նպատակով, որում այժմ հայտնվել է Հայաստանը (նրա տարածքով տրանսպորտային հոսքի տեսանկյունից)»,- ասել է պետության ղեկավարը:
«Հուսով եմ, որ Ռուսաստանի, Հայաստանի և երրորդ երկրների համատեղ ջանքերով մենք կկարողանանք այդ իրավիճակի փոփոխության հասնել»,- ավելացրել է նա:

Խոսելով Հայաստանի ատոմային էներգետիկայի զարգացման մասին՝ Մեդվեդևն ընդգծել է, որ «այդ ուղղությունը մեծածավալ ներդրումներ է պահանջում, դա էժան նախագիծ չէ, հատկապես, հաշվի առնելով այն բարձր պահանջները, որոնք այսօր ներկայացնում է ատոմային ոլորտը»: «Մենք շարունակում ենք քննարկել այդ նախագիծը, և, հույս ունեմ, որ կունենանք ատոմային ոլորտի համագործակցության օպտիմալ տարբերակներ»,- ասաց նա:

Նախագահը համատեղ ներդրումների հեռանկարային ուղղությունների թվում նշել է  նաև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, հիշեցնելով, որ Հայաստանն ավելի վաղ է սկսել լայնաշերտ ինտերնետի ներդրումը, քան ՌԴ-ն:
Սարգսյանն իր հերթին նշել է, որ Հայաստանում ռուս ներդրողներն իրենց հանգիստ են զգում, չի եղել ՌԴ-ի կապիտալի ներկայացուցիչների իրավունքների և շահերի խախտման և ոչ մի դեպք:

Նա հայտնել է, որ բանակցությունների արդյունքում կրկնակի հարկման վերացման միջկառավարական համաձայնագրին կից ստորագրված արձանագրությունը կօժանդակի Ռուսաստանի հայկական բիզնեսին: «ՌԴ-ում ապրում են բազմաթիվ հաջողակ հայ գործարարներ, ովքեր ցանկանում են ներդրումներ իրականացնել ոչ միայն հայրենիքում: Այս փաստաթուղթը կաջակցի նրանց»,- նշել է Սարգսյանը:
Մեդվեդևը հավաստիացրել է. «Մենք պատրաստ ենք աջակցել ռուս-հայկական նախագծերին, հատկապես, այն դեպքերում, երբ դրանց մասնակցում են սփյուռքահայ հաջողակ ներկայացուցիչներ»: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։