486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-10
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի համար. Էկոնոմիկայի նախարարություն
17:23
21 Հոկտեմբերի 2011

ԱՊՀ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի համար, ուրբաթ Երևան-Մոսկվա-Կիև-Քիշնև-Աստանա տեսակամուրջի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանը:

Հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ ստորագրվել է ԱՊՀ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը, որի աշխատանքները 10 տարի են տևել: Համաձայնագիրը ստորագրել են ԱՊՀ բոլոր երկրները, բացի Ադրբեջանից, Ուզբեկստանից և Թուրքմենստանից, բայց նրանք դեռ կարող են մինչև տարեվերջ միանալ դրան: Պայմանագիրը նախատեսում է ստորագրող երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների իրավական հիմքերի դյուրացում, կփոխվեն մի շարք բազմակողմ և շուրջ 100 երկկողմ փաստաթղթեր, որոնք այսօր ԱՊՀ-ի տարածքում կանոնակարգում են ազատ առևտրի ռեժիմը:

«Պայմանագիրը մեր փոխհարաբերությունների առաջընթացն է, գոնե այն համատեքստում, որ այսօր ԱՊՀ երկրների տարածքում առևտուրը տարվելու է միասնական նորմերով և կանոններով, որոնք լիովին համապատասխանում են ԱՀԿ պահանջներին»,- ասաց Քոչարյանը:
Նա նշեց, որ չնայած դեռ համաձայնագրում առկա են մի շարք սահմանափակումներ, որոնց կրճատման ուղղությամբ կողմերը բանակցություններ կվարեն, սակայն պայմանագիրն ինքնին միասնական իրավապայմանագրային հարթակում աշխատելու հնարավորություն է ստեղծում առևտրային սուբյեկտների համար:

Ըստ Քոչարյանի, Հայաստանի համար պայմանագիրն առաջին հերթին նախատեսում է «ԱՊՀ երկրների հետ առևտուր անելու համար հնարավորությունների ամրակցում, որը տեղական առևտրաշրջանառության ավելի քան երրորդ մասն է զբաղեցնում:

«Դա կարող է մեր երկրների միջև առևտրաշրջանառության ավելացման հանգեցնել, ինչին կնպաստի նաև սահմանափակումների հետագա կրճատումը, մասնավորապես, եթե Ռուսաստանն այսօր Հայաստանում ունի կիրառվող արտահանման մաքսատուրքերի 350 առևտրային դիրք, ապա պայմանագրում նախատեսված են 90-95-ը, որի հաշվին արտահանվող ռուսական հումքն ավելի էժան կդառնա, իսկ հայկական արտադրանքը՝ առավել մրցունակ»,- ասաց Քոչարյանը:

Նա նշեց, որ Հայաստանն այսօր սահմանափակումներ չի կիրառում և փաստացիորեն տեղական սուբյեկտների և երկրի բյուջեի համար պայմանագիրն, ընդհանուր առմամբ, լուրջ փոփոխությունների չի հանգեցնի, բացի արտահանման հնարավոր աճից և որպես հետևանք՝ բյուջետային միջոցների ավելացումից:

Ավելին, ըստ նրա, այսօրվա դրությամբ ազատ առևտրի ռեժիմի շրջանակներում այլ երկրների կողմից շաքարավազ, սպիրտ արտահանելիս, նման սահմանափակումներ չեն կիրառվում Հայաստանի նկատմամբ:

Ինչպես նշեց Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը, հիմնական խնդիրը արտահանվող մաքսատուրքերի հետ կապված հարցն է, որոնց վերացման շուրջ երկկողմ բանակցություններ կտարվեն վեց ամիսների ընթացքում:

Նա կարևորեց ԱՀԿ նորմերին համապատասխանող վեճերի լուծման հստակ համակարգի ստեղծումը:
 «Եթե այսօրվա դրությամբ առավել ուժեղ երկրները կարողացել են շրջանցել այդ հարցերը, ապա այդ պայմանագրի ստորագրումից հետո հարցերը երրորդ կողմի ներգրավվածությամբ կլուծվեն»,- ասաց Քոչարյանը:
Ինչ վերաբերում է ապրանքների ստանդարտացման հարցերին, ապա նա նշեց, որ Հայաստանն այսօր ԵՄ-ի հետ բանակցություններ է տանում խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքելու վերաբերյալ, որոնց շրջանակներում զուգահեռ իրականացվում է որակի ապահովման ենթակառուցվածքների ձևավորումը:

Հայաստանը արտահանվող ապրանքների սահմանափակումներ չի կիրառում, բացի ծխախոտային արտադրանքի մաքսատուրքից՝ տեղական արտադրանքի մրցակցությունը պահպանելու և գյուղատնտեսությունը զարգացնելու համար: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
14:36
21 Դեկտեմբերի 2016
Կարապետյանը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին:
17:42
20 Դեկտեմբերի 2016
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին կայանալիք նիստի ժամանակ նախատեսում է ուսումնասիրել և հաստատել Հայաստանում էլեկտրաեներգիայի նոր սակագները: