478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ԱՊՀ երկրների շրջանում երկրորդ տեղն է զբաղեցնում բիզնեսի վարման գրավչությամբ
12:54
20 Հոկտեմբերի 2011

Ըստ Համաշխարհային բանկի ամենամյա Doing Business-2012 զեկույցի, ԱՊՀ երկրների շրջանում Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցնում բիզնեսի վարման գրավչությամբ: Զեկույցը հրապարակվել է Համաշխարհային բանկի պաշտոնական կայքում, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը:

Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Համաշխարհային բանկի «Բիզնեսի վարում- 2012. բիզնեսի վարումն առավել թափանցիկ աշխարհում» նոր զեկույցի համաձայն, Հայաստանը վարկանիշում վեց դիրքով բարելավել է իր դիրքերը՝ անցած տարվա համեմատ, և զբաղեցրել 55-րդ տեղը՝ 2011թ.-ի 61-րդի փոխարեն: 

Չորեքշաբթի հրապարակված զեկույցում նշվում է, որ երկրները շարունակել են բարեփոխումներ իրականացնել, որոնք ուղղված են եղել բիզնեսի վարման համար տեղական ֆիրմաների հնարավորությունների բարձրացմանը, իսկ տեղեկատվության թափանցելիությունն ու հասանելիությունն առանցքային դեր են խաղում այդ բարեփոխումներում:

Փաստաթղթում գնահատվում են այն կարգավորող նորմերը, որոնք ազդում են 183 երկրների տեղական ֆիրմաների վրա, և  կազմում են այդ երկրների վարկանիշը ձեռնարկատիրական գործունեության կարգավորման 10 բնագավառներում, ներառյալ ձեռնարկությունների ստեղծումը, անվճարունակության վերացումն ու միջազգային առևտուրը: Այս տարի զեկույցի տվյալներն ընդգրկում են 2010թ.-ի հունիսից մինչև 2011թ.-ի մայիսն ընկած ժամանակահատվածի նորմատիվ փոփոխությունները:

Միաժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ երկիրն էապես բարելավել է իր դիրքերը հետևյալ հինգ ոլորտներում՝ ընկերության ստեղծում, շինարարության թույլտվության ստացում, վարկերի ստացում, հարկերի վճարում, ինչպես նաև ընկերությունների կազմացրում:

Զեկույցի համաձայն, դիրքերը բարելավող հետխորհրդային երկրների թվում են՝ Վրաստանը (բարձրացել է մեկ կետով և զբաղեցրել 16-րդ տեղը), Ղազախստանը (11 կետով՝ զբաղեցնելով 47-րդ տեղը), Ադրբեջանը (3 կետով՝ 66-րդ տեղ), Բելառուսը (22 կետով՝ 69-րդ տեղ), Մոլդովան (18 կետով՝ 81-րդ տեղ), Ռուսաստանը (4 կետով՝ 120-րդ տեղ), ինչպես նաև Տաջիկստանը (5 կետով՝ 147-րդ տեղ):
Բիզնեսի գրավչության մակարդակը նվազել է Ղրղըզստանում (նվազել է 3 կետով՝ 70-րդ տեղ), Ուկրաինայում (3 կետով՝ 152-րդ տեղ) և Ուզբեկստանում (2 կետով՝ 166-րդ տեղ):

Այս տարի բիզնեսի վարման պայմանների բարենպաստության աստիճանով զեկույցում առաջատարի դիրքերում է Սինգապուրը, որին հաջորդում են Հոնկոնգը (Չինաստան), Նոր Զելանդիան, ԱՄՆ-ն և Դանիան: Կորեայի Հանրապետությունը նորեկ է առաջին տասնյակում:
Ըստ Համաշխարհային բանկի գլոբալ ցուցանիշների և խմբի վերլուծության դեպարտամենտի տնօրեն Ավգուստո Լոպեզ-Կլարոսի, այն ժամանակ, երբ շարունակական անգործությունը և աշխատանքային տեղեր ստեղծելու անհրաժեշտությունը լուրերի վերնագիր են դառնում, ողջ աշխարհի կառավարությունները շարունակում են հայրենական բիզնեսի համար կարգավորող կլիմայի կատարելագործման ճանապարհներ փնտրել:
«Փոքր և միջին ձեռնարկությունները, որոնք առավել մեծ օգուտ են քաղում այդ բարեփոխումներից, աշխարհի շատ երկրներում աշխատանքային տեղեր ստեղծելու առանցքային շարժիչ են դառնում»,- ասել է նա:

«Բիզնեսի վարում» զեկույցը վերլուծում է այն կարգավորող նորմերը, որոնք կիրառվում են ձեռնարկությունների հանդեպ երկրում ունեցած գործունեության ողջ ընթացքում, ներառյալ ձեռնարկության ստեղծումը և բիզնեսի վարումը, միջազգային առևտուրը, հարկումը, ինչպես նաև անվճարունակության վերացումը:

Զեկույցի եզրակացությունները քաղաքական բանավեճերի թեման են դարձել ավելի քան 80 երկրում և հնարավորին են դարձրել առավել մեծ թվով հետազոտությունների իրականացումը, որոնք ուսումնասիրում են, թե ինչպես է ընկերությունների մակարդակում առկա կարգավորումը կապված տարբեր երկրների տնտեսության զարգացման ցուցանիշների հետ:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր:
13:32
01 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան անվճար դրամային փոխանցումներ կատարել
Օգոստոսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները UNISTREAM համակարգի միջոցով կարող են ուղարկել անվճար փոխանցումներ:
20:18
25 Հուլիսի 2017
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը։
18:50
18 Հուլիսի 2017
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով:
20:14
13 Հուլիսի 2017
Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։
20:45
03 Հուլիսի 2017
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշերը «В+» մակարդակում։
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։