484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ նիստը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 28-ին և 29-ին
11:14
20 Հոկտեմբերի 2011

ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ նիստը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 28-ին և 29-ին, հինգշաբթի հաղորդում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի ծառայությունը:

Երևանյան նիստի ժամանակ Խորհրդի անդամները նախատեսում են, մասնավորապես, քննարկել անցած նիստի ընթացքում կայացված որոշումների կատարման ընթացքը, գնացքների երթևեկության նորմատիվները 2012-2013 թթ.-ի համար,  երկաթուղային ադմինիստրացիաների միջև փոխադարձ հաշվարկների կարգը, ինչպես նաև միջազգային հաղորդակցությունում բեռնափոխադրումների սակագնային քաղաքականությունը:
Երևանյան նիստի աշխատանքները ուղիղ եթերով հեռարձակվելու են «ՀԿԵ» կայքէջում (http://www.ukzhd.am/55.html):
«Հայաստանի Հանրապետությունը հատուկ ուշադրություն է դարձնում երկաթուղային ենթակառուցվածքի զարգացմանը և դաշնակից պետությունների հետ երկաթուղային կապի հաստատմանը: Այս գործում հիմնական բեռն իր վրա է վերցրել ՀԿԵ-ն, որը համազգային տրանսպորտային ընկերություն է հանդիսանում», - նշում է «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը:

Շայդուլինը համոզմունք է հայտնել, որ Խորհրդի նիստը Երևանում կլինի արդիական հարցերի քննարկման, երկաթգծի զարգացմանն ուղղված նոր լուծումներ սահմանելու, արդյունավետ համագործակցություն հաստատելու գերազանց հարթակ:  

Երկաթուղային տրանսպորտի խորհուրդը ստեղծվել է 1992 թ. փետրվարի 14-ին երկաթուղային տրանսպորտի աշխատանքը միջպետական մակարդակով համակարգելու համար:

Խորհրդի անդամներն են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ուկրաինան: Ասոցացված անդամներն են Բուլղարիան,  Վրաստանը, Լատվիան և Ֆինլանդիան, իսկ պայմանագրային հիմունքների վրա Խորհրդի աշխատանքներին մասնակցում են նաև Լիտվան և Էստոնիան: Խորհրդում դիտորդի կարգավիճակ ունի Երկաթուղու աշխատողների և տրանսպորտային շինարարների արհմիության միջազգային համադաշնությունը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։