486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հարավկովկասյան երկաթուղու բեռնափոխադրումների ծավալը հունվար-օգոստոս ամիսներին աճել է 4,3%-ով և կազմել 2036,1 հազար տոննա
19:48
28 Սեպտեմբերի 2011

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի բեռնափոխադրումների ծավալը, համաձայն վիճակագրական տվյալների,  2011 թվականի հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 2036,1 հազար տոննա, ինչը 4,3%-ով գերազանցում է 2010թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

2011 թվականի ութ ամիսների ընթացքում բեռնափոխադրումների փաստացի ցուցանիշը 7,6 տոկոսով գերազանցել է բեռնափոխադրումների՝  1893,1 հազար տոննայի չափով նախատեսված ծավալը:

Արտահանման հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը 2011 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 274,8 հազար տոննա, ինչը 27,1%ով գերազանցել է 2010 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Ներմուծման հաղորդակցությունում 2011թ.-ի ութ ամիսների ընթացքում տեղափոխվել է 836,7 հազար տոննա բեռ, ինչը 11,9 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Տեղական հաղորդակցությունում 2011թ.-ի հունվար-օգոստոսին փոխադրվել է 924,6 հազար տոննա բեռ, ինչը 17,6 տոկոսով գերազանցում է 2010 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Ինչպես ավելի վաղ նշել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը, ընկերությունն անցած տարի կատարել է իր առջև դրված խնդիրները, և հիմնական ցուցանիշների աճը՝ այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը շարունակվում է նաև 2011-ին: Նրա կարծիքով, նման արդյունքները ընկերության ճկուն սակագնային քաղաքականության վկայությունն են, որը բերում է բեռների արժեքում տրանսպորտային ծախսերի կրճատմանը:

«Եթե երկու տարի առաջ երկաթուղային բեռնափոխադրումների բաժինը բեռնափոխադրումների ընդհանուր ծավալում կազմում էր 22 տոկոս, ապա այժմ այն հասել է 35 տոկոսի: Մենք շարունակում ենք պայքարել երկաթուղի բեռների նոր ծավալների ներգրավման համար, զարգացնելով լոգիստիկան և դիվերսիֆիկացնելով մեր բիզնեսը: Նոր տեխնոլոգիաների ներդրումը թույլ է տալիս ապահովել մատուցվող ծառայությունների նոր որակը, ներգրավել բեռների նոր ծավալներ, բարձրացնել երկաթուղային փոխադրումների մրցունակությունը ավտոմոբիլայինի հետ համեմատ», - հայտարարել է Շայդուլլինը: 

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը և իրականացնում է «Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.-ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի, կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։