484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայ գիտնականներն առաջարկում են ցեոլիտ օգտագործել Սևանա լճի մաքրման համար
13:26
27 Սեպտեմբերի 2011

Սևանա լճի մաքրման հնարավորությունը ցեոլիտի օգտագործմամբ կքննարկեն հայ գիտնականերն իրենց օտարերկրացի գործընկերների հետ «Երկրաէկոլոգիական մոնիտորինգ և վարչական շրջանների ռիսկերը» թեմայով միջազգային համաժողովի ընթացքում, ասաց գիտաժողովի կազմկոմիտեի անդամ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վահան Դավթյանը:

Ցեոլիտը մոտ 20 հանքանյութերի խումբ է, իր քիմիական կազմով կալցիումի, նատրիումի, բարիումի և կալիումի ջրային ալյումոսիլիկատ է:
«Մենք ուսումնասիրել ենք Սևանի ավազանի հիմնական խնդիրները և խնդրի լուծման տեխնիկական մոտեցում ունենք: Մասնավորապես, դա վերաբերում է ջրի մաքրմանը ցեոլիտով, ինչը հրաշալի արդյունք կտա: Արդեն նմանատիպ փորձ ենք իրականացրել այլ ջրերում”,- երեքշաբթի ասաց Դավթյանը գիտաժողովի բացումից առաջ:

Գիտնականն ընդգծեց, որ մաքրման տվյալ մեթոդը լայնորեն կիրառվում է արտասհմանյան բազմաթիվ երկրներում, սակայն Հայաատանում կօգտագործվի առաջին անգամ:

Դավթյանի խոսքով, ցեոլիտի բավականին խոշոր կուտակումներ կան Հայաստանի Լոռու մարզի Նոյեմբերյան և Իջևան քաղաքների մերձակայքում:
Նա նշեց, որ արդեն գտնվել են մարդիկ, ովքեր պատրաստ են իրենց միջոցները ներդնել Սևան լցվող առավել աղտոտված գետերի մաքրման աշխատանքներում:

«Այսօր մեր գիտաժողովին մասնակցում են նմանատիպ խնդիրներով զբաղվող գիտնականներ: Մենք նույնպես որոշակի նախնական պայմանավորվածություններ ունենք նրանց հետ, բայց նրանք ցանկանում են ամեն ինչ իրենց աչքով տեսնել»,- ասաց նա:
Դավթյանն ավելացրեց, որ օտարերկրացի գիտնականներն իրենց հայ գործընկերների հետ մտադիր են այցելել Սևանա լիճ և միասին ուսումնասիրել իրավիճակը:
Համաժողովի կազմկոմիտեի նախագահ, ՀԱՊԿ Ինստիտուտի Ազգային ներկայացուցչության տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Նվեր Թորոսյանն իր հերթին նշեց, որ այսօ Սևանի առաջ ճահճացման խնդիր է կանցնած, լճի ջրերը մաքրման կարիք ունեն:
«Սևանը խմելու ջրի հսկայական աղբյուր է, և լճի վիճակը հետաքրքրում է ոչ միայն Հայաստանին, այլ ողջ միջազգային հանրությանը»,- ընդգծեց նա:
Թորոսյանի խոսքով, համաժողովի ընթացքում Սևանա լճի, ինչպես նաև Հայաստանի բնապահպանական այլ խնդիրների վերաբերյալ կոնկրետ առաջարկներ են ակնկալվում:

Համաժողովին, որը կանցկացվի Երևանում` սեպտեմբերի 27-29-ը, կմասնակցեն մոտ 60 գիտնականներ աշխարհի 17 երկրից, մասնավորապես, Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իրանից, Ռումինիայից, Իսրայելից, Իտալիայից, Գերմանիայից, Բելառուսից, Ուկրաինայից, Մոլդավիայից: Կազմակերպիչներն են` ՀԱՊԿ Ինստիտուտը, Հայաստանի Երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը և հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։