486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի լեռնահանքային ոլորտը, անշարժ գույքը և հեռահաղորդակցությունը կարող են հետաքրքրել ԱՄՆ-ի ներդրողներին
16:16
26 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Ամերիկացի ներդրողների համար կարող են հետաքրքիր լինել անշարժ գույքի, հեռահաղորդակցությունների ոլորտները և լեռնահանքային ճյուղը, երկուշաբթի լրագրողներին ասաց «Ամերիա» ընկերությունների խմբի իրավաբանական պրակտիկայի ղեկավար Դավիթ Սարգսյանը:

Կալիֆոռնիայում «Ամերիա» ԸԽ-ի կողմից վերջերս հիմնվել է Ameria Group Inc կազմակերպությունը, որի հիմնական առաքելությունը կլինի բազմակողմանի, լիարժեք և մասնագիտացված տեղեկատվության տրամադրում Հայաստանում ներդրումներ կամ բիզնես նախագծեր իրականացնել մտադրվող ձեռներեցներին:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ում առայժմ մեծ հետաքրքրություն է պահպանվում անշարժ գույքի ոլորտի նկատմամբ, չնայած ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի շուկաներում որոշակի անկմանը»,- ասաց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ հետաքրքիր շուկա է դառնում լեռնահանքային ճյուղը, որտեղ նույնպես ներդրումներ են ակնկալվում:

Սարգսյանը նշեց նաև բուռն զարգացող հեռահաղորդակցային ոլորտը: «Այդ շուկա են մտնում տարբեր փաթեթներ առաջարկող նոր ընկերություններ»,- ասաց Սարգսյանը՝ ավելացնելով, որ ընկերությունը պատրաստ է դիտարկել տեխնոլոգիաների արտահանման և ներկրման հետ կապված հարցեր:

Նա ավելացրեց նաև, որ Հայաստանը նաև ավանդական շուկա է Հայաստանում հայ ծրագրավորողների ներգրավող ամերիկյան ՏՏ ընկերությունների համար, ինչն արդյունավետ քայլ է:

«Ամերիա» ապրանքանիշի ներքո գործող ընկերությունները դինամիկ և արագ զարգացող ընկերություններ են, որոնք գործունեություն են ծավալում իրավական, կառավարչական, ներդրումային ոլորտներում, բիզնես նախագծերի իրագործման հարցում օժանդակության և խորհրդատվության բնագավառում, ինչպես նաև Հայաստանի և տարածաշրջանի բանկային և ֆինանսական ոլորտներում:
«Ամերիա» ՓԲԸ-ն քոնսալթինգային ծառայությունների հայկական շուկայի առաջատար ընկերություններից է, որը մասնագիտացված գործունեություն է ծավալում երեք հիմնական ՝ գործարար, ֆինանսական և իրավաբանական խորհրդատվության ոլորտներում:
«Ամերիա Էքվիթի Փարթներս» ՓԲԸ-ն Հայաստանում և տարածաշրջանում ներդրումային մասնավոր ծրագրեր և առավել արդյունավետ բիզնես նախագծերում ներդրումներ իրականացնող կառույց է:

«Փրոփերթի դիվելոփմենթ քամփնի» ՓԲԸ-ն ներդրումներ է իրականացնում անշարժ գույքի շուկայում, ինչպես նաև կառուցապատումների կառավարման ծառայություններ է մատուցում:

«ԱմերիաԻնվեստ» ՓԲԸ-ն Հայաստանի ներդրումային ոլորտի առաջատար ընկերություններից է, պրոֆեսիոնալ ծառայություններ և խորհրդատվություններ է տրամադրում Հայաստանի արժեթղթերի շուկայում:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ և բանկային լուծումների ամբողջական փաթեթ է տրամադրում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։