486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
HSBC-Բանկ Հայաստանը մտադիր է օգտագործել հայկական սփյուռքի ներուժը
18:02
19 Սեպտեմբերի 2011

HSBC Բանկ Հայաստանը կարևորում է սփյուռքահայության ներուժը և աշխատում է դրա օգտագործման ուղղությամբ, ասաց «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը (Astrid Clifford):
«HSBC ռազմավարությունն այսօր ուղղված է միջազգային առաջատար բանկի դիրք զբաղեցնելուն, այդ պատճառով էլ չափազանց կարևոր է, որպեսզի մեր բիզնեսը նպաստի շուկաների և բիզնեսների ինտեգրմանը համաշխարհային տնտեսությանը: Այդ առումով սփյուռքը կարևոր դեր ունի»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Քլիֆորդի խոսքով, մասնավորապես, բանկը վերջին ժամանակներում մեծ աշխատանք է տարել ԱՄՆ-ում HSBC բանկի իր գործընկերների հետ սփյուռքի ներուժի օգտագործման հնարավորությունների դիտարկման համատեքստում:
«Սակայն օրենսդրական սահմանափակումների պատճառով մի շարք երկրներում որոշակի բարդություններ են առաջանում, հետևաբար պետք է ճիշտ որոշումներ գտնել, մի կողմից, տարբեր երկրներում օրենսդրական պահանջների լիարժեք բավարարման համար, իսկ մյուս կողմից՝ բիզնեսի հնարավորությունների իրագործման համար»,- պարզաբանեց նա:

Բանկի ղեկավարը միաժամանակ պարզաբանեց, որ այդ նպատակով մտադիր է առաջիկայում ԱՄՆ մեկնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ուղեկցող պատվիրակության կազմում, և այցելել այդ երկրում գործող մի քանի մասնաճյուղեր, որոնք համապատասխան պայմաններ ունեն հայկական սփյուռքից հաճախորդների ներգրավման համար:

«Մենք փորձում ենք համապատասխան լուծումներ գտնել այդ ներուժի օգտագործման համար»,- ասաց նա:
Քլիֆորդը նշեց նաև, որ այսօր սփյուռքահայության ներկայացուցիչների համար հատուկ պրոդուկտներ առայժմ չկան:
«Սակայն մենք փորձում ենք, օգտագործելով այլ երկրների մեր գործընկերների հետ ունեցած կապերը, որոշակի լուծումներ առաջարկել մեր հաճախորդների կարիքները բավարարելու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ իրականում բանկի մի շարք ծառայություններ արդեն համապատասխանում են սփյուռքի պահանջներին, և հարցը շուկայում այդ ծառայությունների առաջխաղացումն է:

«HSBC- բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, բացվել է Հայաստանում 1996 թ.-ին և երկրի առաջին միջազգային բանկն է: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է HSBC խմբին, մնացած 30 տոկոսը՝ «Wings Establishment-ին: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարի վերջից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է:
«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն` 2011թ.-ի հունիսի 30-ի դրությամբ բանկի համախառն վարկային ներդրումները կազմել են 90,8 մլրդ դրամ, ինչը բանկին ՀՀ բանկային համակարգում հինգերորդ տեղն է ապահովել:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։