480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի կոնյակի գործարանը հոկտեմբերից վերսկսում է «Դվին» լեգենդար կոնյակի արտադրությունը
16:18
14 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի կոնյակի գործարանը հոկտեմբերից վերագործարկում է «Դվին» լեգենդար կոնյակի արտադրությունը, որը բրիտանացի պետական և քաղաքական գործիչ, Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի սիրելի ըմպելիքն էր, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը:

«Երկու-երեք շաբաթ անց արդեն սպառողներին կառաջարկվի նոր «Դվինը»՝ նոր փաթեթավորմամբ, այն կպատկանի սուպերպրեմիում դասին: «Դվինը» ամենահայտնի ապրանքանիշն է, այն այժմ վաճառվում է հին տարաներում, և ելնելով կոմերցիոն նպատակներից՝ մենք ցանկանում ենք ամրապնդել նրա դիրքերը շուկայում», - ասաց նա:

Գրիգորյանը նշեց, որ հոկտեմբերին «Դվինը» կվաճառվի ուլտրապրեմիում սերիայի շրջանակներում:
«Դվին» կոնյակն արտադրվում է 1945 թ.-ից: Ավելի քան տասը տարվա հնեցման կոնյակի բաղադրության մեջ սպիրտի 10-12 տեսակ կա:
Երևանի կոնյակի գործարանը հիմնադրվել է 1887թ.-ին։ Ժամանակակից գործարանային համալիրը գործում է 1953թ.-ից։

1998 թ.-ին ԵԿԳ ընդգրկվել է Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային կորպորացիայի խմբի կազմում, որը ալկոհոլային խմիչքների մի շարք հանրահայտ ապրանքանիշերի սեփականատերն է և աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում ալկոհոլային խմիչքների արտադրության ու վաճառքի ցուցանիշներով։ Պեռնո Ռիկար ընկերությունը ԵՀԳ-ն ձեռք է բերել միջազգային մրցույթում 30 մլն դոլարով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից: