478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+27
Եղանակը Երևանում
Հայ
Բրյանսկի օդանավակայանը վերսկսել է դեպի Երևան իրականացվող չվերթերը
13:38
08 Օգոստոսի 2011

Բազմամյա ընդմիջումից հետո Բրյանսկի միջազգային օդանավակայանը վերսկսել է դեպի Երևան ուղղությամբ չվերթերը՝ շաբաթ օրը Բրյանսկից Հայաստանի մայրաքաղաք է մեկնել առաջին չվերթը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Երևան-Բրյանսկ-Երևան չվերթերը կանոնավոր կդառնան, ամեն շաբաթ՝ շաբաթ օրերին դրանք կիրականացնի Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը։

Ըստ չվացուցակի, Երևանից  թռիչքը նախատեսված է Երևանի ժամանակով 09.45-ին, վայրէջքը Բրյանսկում՝ Մոսկվայի ժամանակով 11.30-ին։ Բրյանսկից Երևան կարելի է մեկնել նույն օրը Մոսկվայի ժամանակով 13.10-ին, վայրէջքը՝ Երևանի ժամանակով 16.50-ին։ Ուղևորությունը կտևի 2 ժամ 45 րոպե։ Տոմսի արժեքը 6,5 հազար ռուբլի է մեկ ուղղությամբ, տոմսերի պատվերներն իրականացվում են Բրյանսկի և Բրյանսկի շրջանի՝ ավիատոմսեր վաճառող բոլոր տուրիստական գործակալություններում։

Ըստ «Բրյանսկ» օդանավակայանի գլխավոր տնօրեն Վլադիմիր Չիրիկովի, Երևանից դեպի Բրյանսկ և հակառակ ուղղությամբ թռիչքներն իրականացվում են  Bombardier CRJ-200 ինքնաթիռներով։ Նման ինքնաթիռները սարքավորված են «2+2» դասավորությամբ բազկաթոռների երկու շարքով և նախատեսված են 50 ուղևորի համար։

Հայկական սփյուռքը, որը Բրյանսկի շրջանում ավելի քան 16 հազարի է հասնում, մի քանի տարի շարունակ բանակցություններ է տարել շրջանային վարչակազմի հետ՝ դեպի Երևան իրականացվող չվերթերը վերսկսելու շուրջ: Սփյուռքի ներկայացուցիչներն այդ հարցով դիմել են Բրյանսկի նահանգապետին՝ ամեն շաբաթ իրականացվող ուղևորատար չվերթերի լիարժեք ծանրաբեռնվածություն խոստանալով։

Վերջին անգամ Բրյանսկի օդանավակայանից դեպի Հայաստան ավիաչվերթերն իրականացվել են 2003թ.-ին, սակայն չեղյալ են համարվել անշահավետության պատճառով։

Այս տարվա ապրիլին «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը և Բրյանսկի շրջանի նահանգապետ Նիկոլայ Դենինը համաձայնագիր են ստորագրել Բաղդասարովի ղեկավարած MIKA Limited ընկերության կողմից «Բրյանսկ» միջազգային օդանավակայանում ներդրումներ կատարելու վերաբերյալ մտադրությունների մասին։ Ներդրողի ծրագրերում է «Բրյանսկ» օդանավակայանի թողունակությունը տարեկան մինչև մեկ միլիոն ուղևորի հասցնելը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:18
25 Հուլիսի 2017
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը։
18:50
18 Հուլիսի 2017
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով:
20:14
13 Հուլիսի 2017
Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։
20:45
03 Հուլիսի 2017
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշերը «В+» մակարդակում։
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։