485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Պատմության մեջ առաջին անգամ S&P-ն իջեցրել է ԱՄՆ վարկային վարկանիշը՝ առավելագույն «ААА»-ից մինչև «АА+»
13:44
06 Օգոստոսի 2011

Պատմության մեջ առաջին անգամ Standard & Poor's  միջազգային վարկանիշային գործակալությունը երկրի բյուջեի դեֆիցիտի աճի հետ կապված մտավախությունների ֆոնի ներքո իջեցրել է  ԱՄՆ երկարաժամկետ վարկային վարկանիշը՝ առավելագույն «ААА»-ից մինչև «АА+» մակարդակի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռոյթերին։

Ըստ Ռոյթերի տվյալների, ամերիկյան գանձապետական պարտատոմսերի պահանջարկը (US Treasuries), որն աշխարհում ամենահուսալի կապիտալ ներդրումն էր համարվում, այժմ այլ երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Կանադայի կողմից թողարկված պարտատոմսերի պահանջարկից էլ ցածր է։

ԱՄՆ վարկանիշի վերաբերյալ կանխատեսումը  վարկանիշային գործակալության կողմից  «բացասական» է սահմանվել։ Դա նշանակում է, որ այդ երկրի վարկային վարկանիշի հետագա իջեցում է հնարավոր առաջիկա 1-1,5 տարիների ընթացքում։

Ավելի վաղ չորեքշաբթի Barclays Capital-ի վերլուծաբանները հայտնել էին ԱՄՆ վարկանիշի հնարավոր իջեցման մասին՝ գոնե մեկ միջազգային վարկանիշային գործակալության կողմից, չնայած երեքշաբթի ԱՄՆ իշխանությունները կարողացել էին խուսափել տեխնիկական դեֆոլտից՝ բարձրացնելով երկրի պետական պարտքի վերին շեմը։ ԱՄՆ երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշները, որոնք գտնվում են «ААА» և «А-1» մակարդակում, Standard & Poor's (S&P) և Moody's գործակալությունների կողմից վերանայման էին դրվել՝ դեռ հուլիսին նվազելու հնարավորությամբ։

Երբ երեքշաբթի կոնգրեսը հաստատեց բյուջետային ծախսերի կրճատման և պետական պարտքի նշաձողի բարձրացման մասին օրինագիծը, Fitch-ը և Moody's-ը հաստատել են ԱՄՆ վարկանիշը «ААА» առավելագույն մակարդակում։ Ընդ որում, Moody's-ը փոխել է վարկանիշի վերաբերյալ կանխատեսումը՝ «բացասական»-ի , իսկ Fitch-ը՝ չնայած ոչ մի վարկանիշային գործողություն չի ձեռնարկել, նախազգուշացրել է, որ ԱՄՆ ապագա վարկանիշը կախված կլինի երկրի պետական պարտքի մակարդակից։ Մինչ այդ S&P-ն ոչ մի կերպ չի մեկնաբանել պետական պարտքի նշաձողի բարձրացումը։

Barclays նշում է, որ այս ամենից կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ-ի տնտեսական ակտիվությունը զգալի տեմպերով թուլանում է, ինչի վկայությունն են ընթացիկ շաբաթվա ընթացքում հրապարակված PMI-ի ցուցիչները։
ԱՄՆ-ի սպառողական ծախսերը հունիսին գրեթե 0,2 տոկոսով նվազել են մայիսի համեմատ՝ առաջին անգամ նվազելով վերջին երկու տարիների ընթացքում։ Իսկ եկամուտներն ավելացել են 0,1 տոկոսով։ Փորձագետները երկու ցուցանիշների 0,2 տոկոս աճ էին ակնկալում։

Ընթացիկ շաբաթվա սկզբում կոնգրեսի երկու պալատները հաստատել են ԱՄՆ պետական պարտքի մասին օրենքը, որի շուրջ միջկուսակցական բանակցությունները սկսվել էին մայիսի կեսին։ Օրինագիծը պետական պարտքի ներկա 14,3 տրիլիոն դոլարի փոխարեն նվազագույնը 2,1 տրիլիոն դոլար ավելացում և պետական ծախսերի հավելյալ նվազում է ենթադրում։

Նախօրեին տեղեկացվում էր, որ փորձագետները չեն բացառում, որ պետական ծախսերի նվազեցումը կարող է բացասաբար ազդել ԱՄՆ տնտեսական աճի վրա։ Ըստ JPMorgan Chase & Co. և Deutsche Bank Securities վերլուծաբանների տվյալների, հաջորդ տասը տարիների ընթացքում, ընդհանուր առմամբ, ծախսերի 2,5 տրիլիոն դոլար նվազումը, ինչը նախատեսված է օրինագծով, կարող է հաջորդ տարի 1,5 տ.կ.-ով կրճատել ԱՄՆ ՀՆԱ-ի աճը, քանի որ հատկապես 2012թ.-ին ավարտվում է մի շարք խթանիչ միջոցների ժամկետը, որոնք ավելի վաղ հաստատվել էին Սպիտակ տան կողմից։

Բացի այդ, շուկայում սպասումներ կան, որ ծախսերի կրճատման վերաբերյալ հնչեցրած ծրագրերը դեռ միայն սկիզբն են, հետագայում կհետևեն բյուջետային համախմբման նոր միջոցներ, այդ թվում՝ հարկերի բարձրացման միջոցով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:04
05 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը թոշակառուներին վարկային պրոդուկտ է առաջարկում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հատուկ կենսաթոշակային տարիքի անձանց համար ներդրել է «Վարկային գիծ թոշակառուներին» նոր վարկատեսակը։
16:21
30 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է գալիս նոր առաջարկով պրեմիում դասի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է Visa Platinum պրեմիում քարտերի հիմքի վրա նոր՝ «Արտոնյալ» փաթեթային առաջարկը։
12:20
29 Նոյեմբերի 2017
Իրանի հետ սահմանին գտնվող «Մեղրի» ԱՏԳ–ն կսկսի գործել դեկտեմբերի 15-ից
«Մեղրի» ԱՏԳ–ի առաջին փուլի բացումը նախատեսվում է դեկտեմբերի 15-ին։
17:33
27 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը արժանացել է STP Award 2016 մրցանակի
ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհվել է STP Award 2016 մրցանակ Citibank խոշորագույն միջազգային բանկի կողմից:
16:04
24 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերության ակցիայի հաղթողները կուղևորվեն Փարիզի Դիսնեյլենդ
Ակցիայի ավարտից հետո 100 ամենաակտիվ մասնակիցների միջև կխաղարկվեն մրցանակներ։
18:29
09 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ  Էքսպո» ընկերության կազմակերպած «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին։
15:50
09 Նոյեմբերի 2017
ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ
ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն նրա կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը։
10:47
09 Նոյեմբերի 2017
2018 թ.–ին համատարած թանկացումներ են սպասվում
2018 թ.–ին Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում։
14:59
06 Նոյեմբերի 2017
«Գազպրոմ Արմենիան» կրկին գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
2017 թ.–ի 9 ամսում ընկերությունը պետակա բյուջե է վճարել ավելի քան 32,2 մլրդ դրամ:
17:21
31 Հոկտեմբերի 2017
ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար
Եվրասիական զարգացման բանկի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել։
13:15
31 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը
Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։
12:15
31 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար: