481.32
+0.33
567.52
-1.39
8.41
+0.07
+4
Եղանակը Երևանում
Հայ
Անասնաբուժական տեսչության թեժ գիծը հասանելի է դարձել ՀՀ քաղաքացիների համար
14:04
28 Հուլիսի 2011

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժական տեսչության թեժ գիծ է բացել, հինգշաբթի լրագրողներին հայտնեց ծառայության մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը:

«Ցանկացած մարդ, ով որևէ սննդամթերքի՝ պետչափանիշներին չհամապատասխանելու փաստ է նկատել, կարող է դիմել ծառայության թեժ գիծ և հաղորդել խախտման և դրա հայտնաբերման վայրի մասին»,- ասաց նա:

Պիպոյանի խոսքով, ստուգումները կարող են իրականացվել միայն քաղաքացիներից ստացված բողոքների դեպքում, ովքեր այսուհետ կարող են զանգահարել անասնաբուժական տեսչության թեժ գծի հեռախոսահամարով՝ (010) 45-74-21:

«Եթե խախտումը լուրջ է, ապա տեսուչներն անհապաղ կարձանագրեն այդ փաստը և անհրաժեշտ պատժամիջոցներ կկիրառեն, իսկ եթե խախտումը չնչին է, ապա ծառայությանը դիմած քաղաքացին պետք է գրավոր ձևակերպի իր բողոքը»,- նշեց նա:

Պետծառայությունը դիտարկում է անցկացրել մայրաքաղաքի տարբեր շուկաներում և առևտրային կետերում, որտեղ հայտնաբերվել է ժամկետանց, ոչ սանիտարական պայմաններում վաճառվող մթերք:

Ինչպես նշեց ծառայության անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը, նմանատիպ ստուգումները նախնական փուլում նախազգուշացման բնույթ են կրում, և անհատ ձեռներեցները պարտադիր կարգով իրազեկվում են իրենց առևտրային կետերում արձանագրված խախտումների, ինչպես նաև այն նորմերի մասին, որոնց պետք է համապատասխանեն վաճառվող ապրանքները:

«Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի քաղաքացիներն ակտիվ մասնակցեն ծառայության գործունեությանը, և նույնիսկ ամենափոքր խախտման հայտնաբերման դեպքում դիմեն մեզ՝ զանգահարելով թեժ գծի հեռախոսահամարով»,- ավելացրեց Մկրտչյանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:50
12 Հոկտեմբերի 2017
«Վնեշէկոնոմբանկ»-ը և Հայաստանն ընդլայնում են գործակցությունը
Հայաստանի հետ «Վնեշէկոնոմբանկ»–ի գործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել հինգշաբթի:
18:27
11 Հոկտեմբերի 2017
Գյուղատնտեսության նախարարը կոչ է արել գների փոփոխման պատճառով երկրում խուճապի մթնոլորտ չստեղծել
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մսամթերքի գներից դժգոհներին առաջարկել է, որ իրենք զբաղվեն դրա արտադրությամբ։

19:34
10 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետ. իրանական գործընկերների հետ պայմանավորվել ենք «ռեստարտ» տալ մեր հարաբերություններին
ՀՀ վարչապետի խոսքով, իրանցի գործընկերների հետ համաձայնություն է ձեռք բերվել հարաբերությունների «ռեստարտի» մասին։
15:01
09 Հոկտեմբերի 2017
Մոսկովյան բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել
Մոսկվայի բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել։
13:54
09 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը հայտարարել են #երբշահումես ակցիայի հաղթողներին
ՎՏԲ–Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարային համակարգը ամփոփեցին #երբշահումես համատեղ ակցիայի արդյունքները։
16:18
28 Սեպտեմբերի 2017
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց 2018 թ. պետբյուժեի նախագծին. ծախսերը կավելանան
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հավանություն է տվել 2018 թ.–ի պետբյուժեի նախագծին։  
13:06
28 Սեպտեմբերի 2017
ՀՀ–ում տնտեսական աճը 2018 թ.–ի արդյունքում նախատեսված է 4,5%–ի չափով. ֆինանսների նախարար
ՀՀ–ում տնտեսական աճը 2018 թ.–ի արդյունքում նախատեսված է 4,5%–ի չափով:
11:19
27 Սեպտեմբերի 2017
Հայաստանում նոր թանկացումներ են սպասվում. թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ
Թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ՝ կարագ, շաքարավազ, սուրճ, միս, կակաո և այլն։
18:21
26 Սեպտեմբերի 2017
ՀՀ տրանսպորտի նախարարությունը ներկայացրել է Վերին Լարսին այլընտրանքային տարբերակներ
Բանակցություններ են տարվում «Վերին Լարս» անցակետի անխափան աշխատանքն ապահովելու շուրջ։
10:51
26 Սեպտեմբերի 2017
Սամվել Ճզմաչյանը լքել է Հայաստանի բանկերի միության ղելավարի պաշտոնը
44–ամյա ստաժով բանկիր Սամվել Ճզմաչյանը լքել է Հայաստանի բանկերի միության նախագահի պաշտոնը:
16:24
22 Սեպտեմբերի 2017
Հայաստանը կսկսի արտադրել Volterman խելացի դրամապանակներ
Smart դրամապանակների արտադրության մեջ նախատեսված ներդրումները կկազմեն 2,3 մլն. դոլար:
13:01
19 Սեպտեմբերի 2017
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ համաժողով կանցկացնի 2018թ. աշնանը
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ կանոնավոր համաժողով կանցկացնի 2018 թվականի աշնանը: