482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
Vatel միջազգային դպրոցի տարածաշրջանային միակ կենտրոնն իր աշխատանքն է սկսել Հայաստանում
13:16
26 Հուլիսի 2011

Vatel միջազգային դպրոցի տարածաշրջանային միակ կենտրոնն իր աշխատանքն է սկսել Հայաստանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՌՏՄԱ մասնաճյուղի Հայաստանի տուրիզմի ինստիտուտի ռեկտոր, հանրապետության տուրօպերատորների միության նախագահ Ռոբերտ Մինասյանը։

Vatel – Yerevan-ը Vatel Group-ի 26-րդ տարածաշրջանային կենտրոնն է։
Vatel միջազգային դպրոցը Եվրոպայում լավագույնն ու աշխարհում հյուրանոցային և տուրիստական բիզնեսի կառավարման լավագույններից մեկն է համարվում, որն արժանացել է «Ուսուցողական լավագույն ծրագիր» կարգի Հյուրընկալության համաշխարհային պարգևի։ Այս կրթական ծրագիրը եվրոպական չափանիշներին համապատասխան մասնագետներ է պատրաստում հյուրանոցային և զբոսաշրջային բիզնեսի բնագավառում։ 

Vatel միջազգային դպրոցի 20 հազար շրջանավարտներ ներկայում աշխատում են 4 մայրցամաքներում։ Տարեկան շրջանավարտների 93 տոկոսն ուսուցման ավարտից հետո 3 ամիսների ընթացքում աշխատում են մասնագիտությամբ։ Vatel միջազգային դպրոցները կադրեր են պատրաստում, մասնավորապես, Ֆրանսիայում, Արգենտինայում, ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Ռուսաստանում, Մանիլայում, Թաիլանդում, Ֆիլիպիններում, Կանադայում, Մարոկկոյում, Թունիսում, Պարագվայում, Սաուդյան Արաբիայում, Սինգապուրում, Մավրիկիայում, Հայաստանում։

«Մեր դպրոցը զբոսաշրջության ոլորտում կադրերի պատրաստման այդ ծրագրի միակ տարածաշրջանային կենտրոնն է։ Ֆրանսիականին զուգընթաց շրջանավարտները կստանան նաև ռուսական և հայկական դիպլոմներ, ինչը նրանց հնարավորություն կտա աշխատելու ողջ աշխարհում»,- ասաց Մինասյանը։
Նրա խոսքով՝ այս տարի կբացվի 15 տեղ, իսկ ուսուցումը կսկսվի 2011 թվականի սեպտեմբերին։ Մինասյանն ընդգծեց, որ Vatel միջազգային դպրոցի հայ ուսանողներին կդասավանդեն Հայաստանի տուրիզմի ինստիտուտի մասնագետներ, ովքեր վերապատրաստում են անցել Ֆրանսիայում, ռուս և ֆրանսիացի մասնագետներ։

Vatel միջազգային դպրոցում գործում է Մարկո Պոլո ծրագիրը, որ հնարավորություն է տալիս 3-րդ կամ 4-րդ կուրսերում ուսանողներին մեկ կիսամյակ անվճար ուսանել Vatel-ի դպրոցներից մեկում։ Վերջին կուրսերում ուսուցումն անցկացնում է անգլերեն և ֆրանսերեն լեզուներով։
Տուրինդուստրիայի առջև դրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ է լուծել գլխավոր հարցը՝ միջազգային մակարդակի ունիվերսալ բարձրորակ մասնագետների պատրաստումը։

Տուրիզմի հայկական ինստիտուտը Ռուսաստանի Դաշնային Հանրապետության խոշորագույն ԲՈՒՀ-երից մեկի` Տուրիզմի միջազգային ակադեմիայի /ՌՏՄԱ/ մասնաճյուղն է:Ինստիտուտը հիմնադրվել է 2001թ.-ին, կրթական գործունեություն է իրականացնում 2002 թվականից: Բուհում ուսումն իրականացվում է հետևյալ մասնագիտացումներով՝ «Կազմակերպության մենեջմենթ», «Հյուընկալության մենեջմենթ», «Միջազգային տուրիզմի մենեջմենթ», «Էքսկուրսիոն մենեջմենթ», «Էկոլոգիական մենեջմենթ տուրիզմում», «Անիմացիոն մենեջմենթ տուրիզմում», «Մարզական տուրիզմի մենեջմենթ», «Միջազգային տուրիզմի մենեջմենթ և գործնական թարգմանություն»: --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
15 Դեկտեմբերի 2017
«Մեղրի» ԱՏԳ–ն պաշտոնապես բացվեց
Այսօր տրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) գործունեության պաշտոնական մեկնարկը։
13:04
14 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է Mastercard PayPass ոչ կոնտակտային քարտերի սպասարկումը առևտրային կետերում
2018 թ. սկզբին ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր առևտրային կետերը կհագեցվեն սարքերով, որոնք ընդունում են MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտեր:
12:51
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանում Ամանորից առաջ թանկացած մթերքների տասնյակը
Հայաստանում արդեն մի քանի շաբաթ բուռն կերպով քննարկվում է լայն սպառման ապրանքների թանկացումը։
10:41
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանում նոր թանկացումներ են սպասվում
Հայաստանում հունվարի 1–ից նոր թանկացումներ են սպասվում։
15:04
05 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը թոշակառուներին վարկային պրոդուկտ է առաջարկում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հատուկ կենսաթոշակային տարիքի անձանց համար ներդրել է «Վարկային գիծ թոշակառուներին» նոր վարկատեսակը։
16:21
30 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է գալիս նոր առաջարկով պրեմիում դասի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է Visa Platinum պրեմիում քարտերի հիմքի վրա նոր՝ «Արտոնյալ» փաթեթային առաջարկը։
12:20
29 Նոյեմբերի 2017
Իրանի հետ սահմանին գտնվող «Մեղրի» ԱՏԳ–ն կսկսի գործել դեկտեմբերի 15-ից
«Մեղրի» ԱՏԳ–ի առաջին փուլի բացումը նախատեսվում է դեկտեմբերի 15-ին։
17:33
27 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը արժանացել է STP Award 2016 մրցանակի
ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհվել է STP Award 2016 մրցանակ Citibank խոշորագույն միջազգային բանկի կողմից:
16:04
24 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերության ակցիայի հաղթողները կուղևորվեն Փարիզի Դիսնեյլենդ
Ակցիայի ավարտից հետո 100 ամենաակտիվ մասնակիցների միջև կխաղարկվեն մրցանակներ։
18:29
09 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ  Էքսպո» ընկերության կազմակերպած «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին։
15:50
09 Նոյեմբերի 2017
ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ
ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն նրա կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը։
10:47
09 Նոյեմբերի 2017
2018 թ.–ին համատարած թանկացումներ են սպասվում
2018 թ.–ին Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում։