483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանին 2011 թվականին առնվազն 30 մլն դոլարի ալմաստի հումք կմատակարարվի. նախարար
18:25
24 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի.  /Նովոստի-Արմենիա/. Առնվազն 30 մլն դոլարի ալմաստի հումք կմատակարարվի Հայաստանին 2011 թվականին, ուրբաթ ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։

Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստում 2010 թվականի հոկտեմբերին Եկատերինբուրգում հայկական կողմը շահագրգռվածություն արտահայտեց տարեկան մինչև 100 մլն դոլարի ալմաստային հումքի մատակարարման ծավալների մեծացմամբ, ինչպես նաև ԱԼՌՈՍԱ-ի հաճախորդների ցուցակում ընդգրկված առավելագույն թվով ձեռնարկությունների հետ պայմանագրերի ստորագրմամբ։
Նախարարը չնշեց  ԱԼՌՈՍԱ-ի կողմից Հայաստանին մատակարարվող ալմաստային հումքի կոնկրետ ծավալը՝ ավելացնելով, որ ընթացիկ տարվա մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ, ոլորտում վերջին տարիների ընթացքում առաջին անգամ աճ է արձանագրվել։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԱԼՌՈՍԱ-ն մտադիր է Հայաստանի ձեռնարկություններին 2011 թվականին ալմաստի ավելի որակյալ հումք տրամադրել 20-30 մլն դոլարի չափով։
Դավթյանը նշեց նաև, որ ԱԼՌՈՍԱ-ն ևս չորս ընկերություն է ավելացրել այն ընկերություններին, որոնց նա  հումք է տրամադրում երկրում։

«Այժմ ակտիվ գործունեություն կարող են ծավալել միայն 10-12 ընկերություններ»,- ասաց նա։
Նախարարը միաժամանակ ասաց, որ ԱԼՌՈՍԱ-ն հումքի մատակարարման միակ աղբյուրը չէ։
«Մենք դիտարկում ենք հումքի մատակարարման այլ գործընկերների ներգրավման հնարավորությունները»,- պարզաբանեց նա։

Հայկական ձեռնարկություններն ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ավարտին շուրջ 7 մլն դոլարի ալմաստ են ներկրել ԱԼՌՈՍԱ-ից։

ԱԼՌՈՍԱ խումբը 2010 թվականին ավելացրել է ալմաստի և ադամանդի վաճառքները գրեթե 1,6 անգամ՝ մինչև 3,48 մլրդ դոլար։ Ներկայում ՌԴ-ում ընկերության կանոնադիր կապիտալում ընկերությանը պատկանում են բաժնետոմսերի 50,9 տոկոսը, Յակուտիային՝ 32 տոկոսը, Յակուտիայի ութ ուլուսներին (շրջաններին)՝ 8 տոկոսը, մնացածը (մոտ 9 տոկոսը)՝ այլ բաժնետերերի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։