478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ն աշնանը հայկական ԱԷԿ-ի շահագործման նոր պայմանագիր կստորագրի. ընկերության ղեկավար
16:41
24 Հունիսի 2011

«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ՍՊԸ-ն մինչև ամռան վերջ նախատեսում է հայկական ԱԷԿ-ի շահագործման նոր պայմանագիր ստորագրել, լրագրողներին է տեղեկացրել  ընկերության վարչության նախագահ Բորիս Կովալչուկը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մինչև ամռան վերջ նախատեսում ենք ԱԷԿ-ի վերաբերյալ նոր պայմանագիր կնքել հայկական կողմի հետ», - ասել է նա՝ նշելով, որ ռուսական ընկերությունը մտադիր է պայմանագրում ճշտել մի շարք իրավաբանական մանրուքներ: Կովալչուկը չի ներկայացրել, թե կոնկրետ ի՞նչ մանրամասնություններ են հետաքրքրում «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին:

Հայաստանում գործում է տարածաշրջանում միակ ատոմակայանը, որն ապահովում է երկրում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության 40-45 տոկոսը։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների տվյալներով, կարող է գործել մինչև 2016-ը։

Միաժամանակ երկրի իշխանությունները ծրագրում են կառուցել 1000 ՄՎտ հզորության ատոմային նոր էներգաբլոկ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տվյալներով՝ նախագծի արժեքը կարող է կազմել շուրջ 5 մլրդ դոլար:

Այժմ հայկական ԱԷԿ-ը գտնվում է ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ի ֆինանսական կառավարման տակ, երկու երկրները մտադիր են համագործակցել նաև նոր էներգաբլոկի կառուցման գործում: 2010թ.-ի օգոստոսի 20-ին կողմերը համապատասխան միջկառավարական համաձայնագիր են ստորագրել:

Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2011թ.-ին, իսկ շահագործման հանձնել՝ մինչև 2017 թ.-ը: Մինչ այդ գործող էներգաբլոկը պետք է փակվի: Սակայն փետրվարի 15-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, որ ԱԷԿ-ի գործող էներգաբլոկը կշահագործվի մինչև նորի կառուցումը:

Հունիսին «Ատոմստրոյէքսպորտ» ՓԲԸ-ն Հայաստանի հետ հայկական նոր ատոմակայանի կառուցման նախագծի գաղտնիության մասին համաձայնագիր է ստորագրել: Այս փաստաթղթի ստորագրումից հետո կողմերը կարող են կարևոր տեղեկություններ ու փաստաթղթեր փոխանակել: Մինչ այդ Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն ու «Ատոմստորյէքսպորտը» կարողանում էին ԱԷԿ-ի կառուցման մասին այնպիսի տեղեկություններ փոխանակել, որոնք հասանելի են բոլորին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր:
13:32
01 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան անվճար դրամային փոխանցումներ կատարել
Օգոստոսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները UNISTREAM համակարգի միջոցով կարող են ուղարկել անվճար փոխանցումներ:
20:18
25 Հուլիսի 2017
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը։
18:50
18 Հուլիսի 2017
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով:
20:14
13 Հուլիսի 2017
Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։
20:45
03 Հուլիսի 2017
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշերը «В+» մակարդակում։
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։