480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ էներգետիկայի նախարարը ելույթ է ունեցել Վիեննայում կայանալիք ԱԷՄԳ-ի նախարարական համաժողովի ժամանակ
15:23
21 Հունիսի 2011

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ելույթ է ունեցել նախօրեին Վիեննայում մեկնարկած Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Միջուկային ապահովությանը նվիրված նախարարական համաժողովի ժամանակ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Միջուկային էներգիայի զարգացման ծրագիրը Հայաստանում» թեմայով զեկույցում նախարարն անդրադարձել է ՀԱԷԿ գործող էներգաբլոկի ապահովության բարձրացմանը, նոր էներգաբլոկի կառուցմանը, ատոմակայանում «սթրես-թեսթերի» անցկացմանն առնչվող և մի շարք այլ հարցերի:

Մովսիսյանի գլխավորած հայկական պատվիրակության կազմում են ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, Վիեննայում ՄԱԿ-ում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ Աշոտ Հովակիմյանը:

Համաժողովը գումարվել է ԱԷՄԳ Գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի նախաձեռնությամբ և միտված է Ճապոնիայի Ֆուկուշիմա Դաիչի ատոմակայանում տեղի ունեցած միջուկային պատահարից հետո ամբողջ աշխարհում միջուկային ապահովության բարձրացմանը:

Համաժողովին ներկա են մի քանի տասնյակ նախարարներ, Միջուկային քաղաքականության ազգային կարգավորիչ մարմինների ղեկավարներ, ատոմակայանների և հետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներ:

Ատոմային էներգետիկայի անվտանգությունը հայտնվել է համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում, երբ Ճապոնիայում մարտի 11-ին արձանագրված ավերիչ երկրաշարժի և դրան հետևած ցունամիի հետևանքով «Ֆուկուշիմա 1» ԱԷԿ-ում մի շարք վթարներ են գրանցվել, որոնք առաջացել են սառեցման համակարգի շարքից դուրս գալու պատճառով: Կայանում բացահայտվել էին ռադիոակտիվ նյութերի մի շարք արտահոսքեր, ինչը ստիպել է իշխանություններին տարհանել մարդկանց ԱԷԿ-ի հարակից տարածքներից:

Ավելի ուշ տեղեկատվություն հայտնվեց Ճապոնիայի մի շարք շրջաններում ռադիոակտիվ տարրերի, մասնավորապես՝ օդում, ծովի և խմելու ջրում, ինչպես նաև մթերքում յոդի իզոտոպերի և ցեսիումի հայտնաբերման մասին:

Հունիսի 20-24-ը նախատեսված ԱԷՄԳ-ի համաժողովի մասնակիցները նախատեսում են քննարկել «Ֆուկուշիմայում» վթարի առաջնային գնահատականները, կգնահատեն արտակարգ իրավիճակների դեպքում արձագանքման ազգային, տարածաշրջանային և միջազգային համակարգերի պատրաստակամությունն ու ԱԷԿ-ի անվտանգության լրացուցիչ միջոցները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը:
14:31
19 Նոյեմբերի 2016
Փորձագետները հայտնաբերել են Հայաստանի մարզերից մեկում ծիրանի այգիների չորանալու պատճառը
Փորձագետները պարզել են, թե ինչու են չորանում Արարատի մարզի Արմաշ համայնքի ծիրանի այգիները:
16:44
18 Նոյեմբերի 2016
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է: Ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է։
15:53
18 Նոյեմբերի 2016
Թռչնաֆաբրիկաներից մեկում թռչունների անկման լուրը հերքվել է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ թերթում տեղ գտած հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:
10:30
13 Նոյեմբերի 2016
«Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 մլրդ դրամ է ներդրել՝ ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով
Ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով «Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 միլիարդ դրամի ներդրում է կատարել:
16:11
09 Նոյեմբերի 2016
Վճարային ընդհանուր տարածք կստեղծվի ԱՊՀ շրջանակում
ԱՊՀ երկրների վճարային համակարգերը պատրաստ են ազգային վճարային համակարգերի ինտեգրմանը: