480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ձգտում է բարենպաստ պայմաններ ստեղծել միջազգային ավտոփոխադրումների համար. նախարար
12:38
14 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարության քաղաքականությունը տրանսպորտի ոլորտում ուղղված է միջազգային ավտոմոբիլային փոխադրումների իրականացման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծմանը, հայտնեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը։

«Ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտը, այդ թվում ուղևորների և բեռների կայուն փոխադրման կարգավորումը, կայուն տնտեսական բարգավաճման և յուրաքանչյուր պետության համար առևտրի հարցում առանցքային դերերից մեկն ունի»,- Եվրասիական երկրների հետ ավտոմոբիլային տրանսպորտի միջազգային միության (IRU) կոմիտեի նիստի ընթացքում ասաց նա։

Ըստ Վարդանյանի, քանի որ ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում Հայաստանում գործող օրենսդրությունը Եվրասիական տարածաշրջանի ամենալիբերալ օրենդրություններից մեկն է, ևմեծ նշանակություն տալով ոլորտի զարգացմանը՝ երկրի կառավարությունը որոշում է կայացրել դեռ չարտոնագրել ավտոմոբիլային բեռնափոխադրումների ոլորտը։

«ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը գիտակցելով, որ այսօրվա դրությամբ ոլորտի զարգացումը բարդացնող մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ կան, նախարարությանն առընթեր Խորհուրդ է ստեղծել, որի կազմի մեջ են մտնում մեր հիմնական բեռնափոխադրողները, ինչպես նաև Հայաստանի ավտոմոբիլային փոխադրողների միջազգային ասոցիացիան»,- ասաց նա՝ պարզաբանելով, որ այդպիսով հայ փոխադրողներին ավտոտրանսպորտային ծառայությունների շուկայի զարգացման լավ հնարավորություն է տրվել։

Նախարարը նշեց, որ արտասահմանյան փոխադրողների համար դյուրացված ընթացակարգի է նախատեսված։

«Օրենսդրության համաձայն, Հայաստանի տարածքով արտասահմանյան ավտոմեքենաների մուտքի և տարանցման համար թույլտվություններ չի պահանջվում։ Հայաստանի սահմանում արտասահմանցի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի տրամադրման հեշտացված համակարգ է գործում»,- ասաց նա։

Նիստին մասնակցում է IRU գլխավոր քարտուղար Մարտին Մարմին (Martin Marmy)։Նիստի շրջանակներում ծրագրվում է քննարկումներ անցկացնել Միջազգային ճանապարհատրանսպորտային փոխադրումների համակարգի, Միջազգային ավտոբեռնափոխադրումների հարցերով տրանսպորտի նախարարների եվրոպական համաժողովի, ինչպես նաև ՍԾՏՀ բազմակողմանի լուծումների և քվոտաների շուրջ։  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից: