480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+32
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ու Վրաստանը սահմանների կառավարման լատվիական փորձն են ուսումնասիրում
16:43
13 Հունիսի 2011

Սահմանային և մաքսային ծառայությունների լատվիացի մասնագետները հունիսի 13-15-ը Երևանում սեմինարների շարք են անցկացնում հայ և վրացի գործընկերների համար «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» (ՀԿՍՀԿ) ծրագրի շրջանակներում։

Ինչպես երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանում տվյալ ծրագրի ղեկավար Գրիգորի Մալինյանը, սեմինարների շրջանակներում լատվիացի փորձագետները հայ և վրացի մասնագետների թեստավորում կանցկացնեն և իրենց խորհուրդները կառաջարկեն՝ պրոֆեսիոնալ պատրաստման մակարդակը բարձրացնելու նպատակով։

Ըստ նրա, սեմինարների գլխավոր նպատակը սահմանային և մաքսային ծառայություններից կադրերի հնարավորությունները զարգացնելն է։ «Աշխատակիցներին պետք է վերապատրաստել, որպեսզի սահմանում սպասարկման բարձր մակարդակ ապահովվի»,- ասաց նա։

Ինչպես նշեց Մալինյանը, նման սեմինարները պարբերաբար անցկացվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում, նաև ուսումնական այցեր են կազմակերպվում դեպի Լատվիա՝ տեղում լատվիական համակարգի աշխատանքին ծանոթանալու համար։

«Մենք ակնկալում ենք, որ սեմինարների արդյունքում հայկական և վրացական կողմերը կկարողանան ճշտել իրենց հայեցակարգերը՝ սահմանի աշխատանքի վերաբերյալ, քանի որ այսօր չափանիշների շուրջ շատ հակասություններ կան»,- ասաց նա։

Վրաստանում՝ Հարավային Կովկասում սահմանների վերահսկողության համալիր համակարգերի աջակցման (SCIBM)  ծրագրի ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն հայտնեց, որ սա արդեն թվով իններորդ սեմինարն է հայկական կողմի հետ, և նման միջոցառումների շարքն օգնում է բարելավել սահմանների համալիր կառավարման ռազմավարությունը և ԵՄ երկրների գործնականում օգտագործվող օրենսդրական ակտերին նորն ավելացնել։

«Նախագծի շրջանակներում մեր տեսակետները հայ գործընկերների հետ համընկնում են, մենք համաձայնեցված ժամանակացույցով ենք ընթանում, և ոչ մի խնդիր չի առաջանում»,- ասաց Սամխարաձեն։

1,4 մլն եվրո արժողությամբ «Հարավային Կովկասում Սահմանների համալիր կառավարման» (ՀԿՍՀԿ) ծրագրի նպատակը Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում սահմանների համալիր կառավարման սկզբունքների գործնական մեխանիզմների ներդրումն է, ինչպես նաև ներգերատեսչական, միջգերատեսչական և միջազգային համագործակցության ընդլայնումն ու զարգացումը, մասնավորապես` Հարավային Կովկասի երկրների, ԵՄ անդամ-պետությունների և միջազգային կառույցների միջև, ինչն ուղղված է ապրանքների և մարդկանց օրինական տեղաշարժերի ապահովմանը և միաժամանակ` ցանկացած ապօրինի գործունեությունից պետական սահմանի պաշտպանվածությանը: --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից: