483.86
+0.11
572.89
+4.24
8.29
+0.08
-2
Եղանակը Երևանում
Հայ
«Ատոմստրոյէքսպորտը» Հայաստանի հետ Հայկական նոր ատոմակայանի կառուցման նախագծի
17:16
10 Հունիսի 2011

ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամը սկսել է Հայաստանին մինչև 400 մլն դոլարի չափով գումար տրամադրելու վերաբերյալ հարցի քննարկումը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ԵվրԱզԷՍ-ի մամուլի ծառայությունից։

Առաջին անգամ ԵվրԱզԷՍ հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ՀՀ կառավարությանը 400 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ տրամադրելու հնարավորության մասին հունիսի 4-ին Կիևում հայտնել է Ալեքսեյ Կուդրինը՝ այնտեղ անցկացված ՀՃՀ խորհրդի նիստից հետո։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԵվրԱզԷՍ ՀՃՀ կողմից Երևանին վարկ տրամադրելու նախապատրաստման շրջանակներում ԵվրԱզԷՍ հակաճգնաժամային հիմնադրամը սկսել է ուսումնասիրել և գնահատել ՀՀ կառավարության կողմից հաստատված առաջնահերթությունների հիման վրա մի շարք ոլորտների վերակազմավորման՝ Հայաստանի պետական ծրագրի մանրամասնությունները։

Բացի Հիմնադրամի փորձագիտական խորհրդի մասնագետներից, հարցի ուսումնասիրմանը միացել են մի շարք անկախ  խորհրդատուներ, որոնց խնդրի մեջ մտնում է ՀՀ կառավարության ֆինանսական վարկի հարցի վերաբերյալ որոշում կայացնելու համար հանձնարարականների մշակումը։ Նման որոշումների կայացման իրավասությունը պատկանում է ԵվրԱզԷՍ ՀՃՀ խորհրդին։

ԵվրԱզԷՍ-ի վարկային միջոցները կարող են ուղղվել  «Նաիրիտ» գործարանի, ինչպես նաև քիմիական արդյունաբերության այլ ձեռնարկությունների արդիականացմանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, «Նաիրիտ» գործարանի արդիականացման՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար շուրջ 400-500 մլն դոլարի ներդրում կպահանջվի։

Զարգացման եվրասիական բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006թ.-ի հունվարին՝ մասնակից-պետությունների շուկայական տնտեսության զարգացմանը, նրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու նպատակով։ ԶԵԱԲ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 1,5 միլիարդ դոլար։

Բանկի մասնակից պետություններն են Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Տաջիկստանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:29
09 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ  Էքսպո» ընկերության կազմակերպած «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին։
15:50
09 Նոյեմբերի 2017
ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ
ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն նրա կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը։
10:47
09 Նոյեմբերի 2017
2018 թ.–ին համատարած թանկացումներ են սպասվում
2018 թ.–ին Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում։
14:59
06 Նոյեմբերի 2017
«Գազպրոմ Արմենիան» կրկին գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
2017 թ.–ի 9 ամսում ընկերությունը պետակա բյուջե է վճարել ավելի քան 32,2 մլրդ դրամ:
17:21
31 Հոկտեմբերի 2017
ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար
Եվրասիական զարգացման բանկի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել։
13:15
31 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը
Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։
12:15
31 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար:
11:17
30 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետը ներկայացրել է 2018 թ.–ի պետբյուջեի նպատակները
Երկուշաբթի խորհրդարանական հանձնաժողովներում մեկնարկել են ՀՀ 2018 թ.–ի պետական բյուջեի նախագծի քննարկումները։
13:07
26 Հոկտեմբերի 2017
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրին
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրն ու ներկայացրեց այն ԱԺ–ի վավերացմանը։
16:42
19 Հոկտեմբերի 2017
Հայաստանն ու Ռուսաստանը միջազգային ավտոհաղորդակցություն կհաստատեն
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության միջկառավարական համաձայնագրին։
14:40
18 Հոկտեմբերի 2017
Սուրեն Կարայան. 2017 թ.–ի առաջին կիսամյակում արտահանման աճ է գրանցվել ինչպես դեպի ԵՏՄ, այնպես էլ դեպի ԵՄ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ամփոփեց 2017-ի առաջին կիսամյակի արդյունքները։
19:50
12 Հոկտեմբերի 2017
«Վնեշէկոնոմբանկ»-ը և Հայաստանն ընդլայնում են գործակցությունը
Հայաստանի հետ «Վնեշէկոնոմբանկ»–ի գործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել հինգշաբթի: