477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ԱԷԿ-ը հունվար-ապրիլին ապահովել է երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի 38,6 տոկոսը
14:54
09 Հունիսի 2011

Հայկական ԱԷԿ-ին 2011 թվականի հունվար-ապրիլին բաժին է ընկել երկրում արտադրվող  էլեկտրաէներգիայի համախառն ծավալի 38,6 տոկոսը, հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։

Վիճակագրական տվյալներին համապատասխան, նշված ժամանակահատվածում ատոմակայանն արտադրել է 938,4 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 6,2 տոկոսով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

2011 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում մոտավորապես հավասար չափով էլեկտրաէներգիա են ապահովել հանրապետության ջերմաէլեկտրակայանները և ՀԷԿ-երը՝ համապատասխանաբար 30,5 տոկոս և 30,9 տոկոս։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում ՋԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը 2010 թվականի հունվար-ապրիլի համեմատ ավելացել է 2,4 անգամ և հասել 740,8 միլիոն կՎտ/ժամի, իսկ հիդրոէլեկտրակայանները, հակառակը, նվազեցրել են էլեկտրաէներգիայի արտադրումը 10,1 տոկոսով՝ մինչև 750,3 միլիոն կՎտ/ժամ։

Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին։ Ներկայում գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ, որն արտադրում է Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 40-ից մինչև 50%-ը։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների գնահատականներով, կարող է գործել մինչև 2016թ.-ը։

Երկրի իշխանությունները ծրագրում են կառուցել 1000 ՄՎտ հզորության ատոմային նոր էներգաբլոկ, որը կարժենա 5 մլրդ ԱՄՆ դոլար։ Շինարարական աշխատանքները ծրագրվում է սկսել 2011թ.-ի սկզբից։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:24
22 Սեպտեմբերի 2017
Հայաստանը կսկսի արտադրել Volterman խելացի դրամապանակներ
Smart դրամապանակների արտադրության մեջ նախատեսված ներդրումները կկազմեն 2,3 մլն. դոլար:
13:01
19 Սեպտեմբերի 2017
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ համաժողով կանցկացնի 2018թ. աշնանը
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ կանոնավոր համաժողով կանցկացնի 2018 թվականի աշնանը:
17:51
13 Սեպտեմբերի 2017
ԱՄՆ–ն առայժմ չի պատրաստվում չեղարկել Հայաստանի հետ կրկնակի հարկումը
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը հանդիպել է լրագրողների հետ Հայաստանում ԱՄՆ դեսպանությւան և Հայ–ամերիկյան առևտրային պալատի կազմակերպած համաժողովի շրջանակում։
15:11
07 Սեպտեմբերի 2017
Հայաստանի համախառն պետական պարտքը 2017 թ.–ի հուլիսին ավելացել է 60,8 մլն դոլարով
Հայաստանի համախառն պետական պարտքն ամսվա ընթացքում ավելացել է 60,8 մլն դոլարով։
14:53
06 Սեպտեմբերի 2017
Սևան–Հրազդան ՀԷԿ–ը հանվել է վաճառքի
«Ռուսգիդրոն» շարունակում է գնորդ փնտրել Սևան–Հրազդան ՀԷԿ–ի համար:
17:03
31 Օգոստոսի 2017
Հայաստանը 20 մլն դոլար կստանա` ջերմոցային գազերի կրճատման ծրագրի իրականացման նպատակով
Հայաստանը «Շենքերի էներգետիկ արդյունավետությանն ուղղված ներդրումային ռիսկի նվազեցման» ծրագրի շրջանակում Green Climate Foundation–ից կստանա 20 մլն դոլար:
16:27
24 Օգոստոսի 2017
Հայաստանը «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը կհանձնի «Տաշիր կապիտալին»
Կառավարող ընկերությունը պետք է վեց ամսվա ընթացքում կառավարության հաստատմանը ներկայացնի հավատարմագրային կառավարման ծրագիրը։
17:43
23 Օգոստոսի 2017
«Տաշիր կապիտալը» նախատեսում է ստանձնել «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը
«Տաշիր կապիտալ» ընկերությունը Հայաստանում ևս մեկ ակտիվ ձեռք կբերի:
16:02
21 Օգոստոսի 2017
Moody’s–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում
Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում:
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր: