486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի բնակիչները կկարողանան հայրենական արտադրության Pepsi խմել
17:44
01 Հունիսի 2011

Հայաստանի բնակիչներն այսուհետ կարող են վայելել Pepsi ընկերության ապրանքների լայն տեսականին, որն արտադրվում է Երևանում։

Չորեքշաբթի Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ, բացվել է Pepsi ապրանքանշային ապրանքների արտադրության գործարանը։ Ձեռնարկությունը գործարկվել է հայկական Ջերմուկ Ինթերնեյշնլ ՍՊԸ-ի և  PepsiCoInternational ընկերության միջև անցած տարվա պայմանագրի համաձայն։

Գործարանը լիովին սարքավորված է այնպիսի ապրանքանիշների ժամանակակից ավտոմատացված սառը ըմպելիքների արտադրության ուղղություններով, ինչպիսին են՝ Pepsi-ն, Pepsi-Cola-ն, PepsiLight-ը, PepsiMax-ը, Mirinda-ն, Mirindaorange-ը, MirindaGreenApple-ը, MountainDew-ն, Aquafina-ն և 7UP-ը.
Սարգսյանը եղավ ձեռնարկության արտադրամասերում, ծանոթացավ զարգացման ծրագրերին։

Ինչպես հայտնեց Արևելյան Եվրոպայում բիզնեսի զարգացման գծով  PepsiCo-ի փոխնախագահ Սերխիո Պայան, գործարանի բացումը նշանակալից իրադարձություն է ինչպես Pepsi ընկերության, այնպես էլ Հայաստանի համար։

«Բարձրորակ ապրանք առաջարկելով՝ գործարանը թույլ է տալիս նոր աշխատատեղեր բացել և լրացնել պետբյուջեն՝ հարկերի վճարման հաշվին»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ կառավարությանն ու Երևանի քաղաքապետարանին աջակցության համար։

Ջերմուկ Ինտերնեյշնլ ներդրումային ծրագիրը կազմել է 13,7 մլն դոլար, որոնցից շուրջ 7,7 միլիոնն ուղղվել է տեխնիկայի ձեռքբերմանը։ Հետագայում ծրագրվում է բնական հյութերի արտադրություն սկսել, որոնք կիրացվեն ոչ միայն Հայաստանում, այլ  նաև հարևան երկրներում և Միջին Ասիայի երկրներում։

2006 թ.-ին հիմնադրված «Ջերմուկ Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ն զբաղվում է Վրաստանում «Իբերիա Գրուպ» ընկերության կողմից արտադրվող, «ՊեպսիԿո» ապրանքանիշ ունեցող «Պեպսի-Կոլա», «Միրինդա», 7-UP, «Mountain Dew», «Aqiafina» հյութերի Հայաստան ներկրմամբ:-0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։