483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+13
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՀ մշտական ներկայացուցիչը չի մեկնաբանում ԱՄՀ ղեկավարի ձերբակալության հնարավոր հետևանքները Հայաստանում իրականացվող ծրագրերի համատեքստում
13:06
17 Մայիսի 2011

Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան մեկնաբանություն չի տալիս այն մասին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ԱՄՀ տնօրեն-կարգադրիչ Դոմինիկ Սթրոս-Կանի ձերբակալությունը Հայաստանում իրագործվող ծրագրերի համար, հաղորդում է «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը։

Սթրոս-Կանին ձերբակալել են շաբաթ օրը Նյու Յորքում ինքնաթիռում՝ Փարիզ մեկնելուց տասը րոպե առաջ: Նրան առաջադրվել են «բռնության փորձ, սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու, ազատությունից ապօրինի կերպով զրկելու» մեղադրանքներ: Նրան կասկածում են Թայմս Սքուերում գտնվող Sofitel հյուրանոցի լյուքս համարում սպասուհու  նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ։ 

«Մենք վերջին իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանություններ չենք տա այնքան ժամանակ, մինչև փաստեր չլինեն»,- ասաց Տոլոսան՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության այն հարցին, թե կարող է, արդյո՞ք, դա որևէ կերպ ազդել ԱՄՀ կողմից Հայաստանում իրականացվող և իրագործվելիք ծրագրերի վրա։

Ավելի վաղ ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Սթրոս-Կանի ձերբակալությունը չի ազդել հիմնադրամի աշխատանքի վրա։ Եվրոպական ԿԲ ներկայացուցիչը հայտնել է, որ ձերբակալությունը որևէ կերպ չի ազդի նաև եվրագոտու պարտքի խնդիրների կարգավորման ԱՄՀ աշխատանքի վրա։

Հայաստանում ԱՄՆ ներկայացուցչության տվյալներով, ընդհանուր առմամբ Հայաստանի չմարված վարկերի ծավալն ԱՄՀ-ի առջև կազմում է 758,22 միլիոն դոլար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։