485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
CTS-2011 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը կանցկացվի մայիսի 25-26-ը Հայաստանում
11:07
12 Մայիսի 2011

«Խոսող քարերի երկիր-2011» (Country of Talking Stones - CTS) ամենամյա տասնմեկերորդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը կկայանա Երևանում մայիսի 25-26-ը, հաղորդում է միջոցառման կազմկոմիտեն։

CTS-2011-ը միջազգային խոշոր միջոցառում է, որն ուղղված է տարածաշրջանային զբոսաշրջության զարգացմանը։

«Այս տարի ցուցահանդեսը կրկին տարածաշրջանային ուղղվածություն կունենա։ Ակնկալվում է Թուրքիայի, Հնդկաստանի, Վրաստանի, մասնավորապես, Աջարիայի, ինչպես նաև Հայաստանի մարզերի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը», - հայտարարում են կազմակերպիչները։

2010 թվականի արդյունքներով CTS-ին մասնակցել են 87 կազմակերպություններ, որոնց թվում զբոսաշրջային ընկերություններ և տուրօպերատորներ են, ավիաընկերություններ, հյուրանոցներ և հանգստյան տներ, ապահովագրական ընկերություններ, կառավարական և ոչ կառավարական կազմակերպություններ, զբոսաշրջային հանդեսներ, տեղեկատվական գործակալություններ, ուսումնական հաստատություններ, ռեստորաններ, գինու և կոնյակի առաջատար արտադրողներ։

Նախորդ տարի առաջին անգամ ցուցահանդեսին մասնակցեցին թուրքական աննախադեպ թվով ընկերություններ, մասնավորապես, Վան նահանգից։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո անցկացվող CTS-2011 ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Ճամփորդական գործակալների հայկական միությունը» (ААТА), Տուրիստական գործակալների ամերիկյան միությունը (American Society of Travel Agents – ASTA)։ Միջոցառման անցկացմանն աջակցում են Հայ-գերմանական համագործակցության ծրագիրը (GTZ), Հայաստանի հյուրանոցների միությունը։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:04
05 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը թոշակառուներին վարկային պրոդուկտ է առաջարկում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հատուկ կենսաթոշակային տարիքի անձանց համար ներդրել է «Վարկային գիծ թոշակառուներին» նոր վարկատեսակը։
16:21
30 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է գալիս նոր առաջարկով պրեմիում դասի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է Visa Platinum պրեմիում քարտերի հիմքի վրա նոր՝ «Արտոնյալ» փաթեթային առաջարկը։
12:20
29 Նոյեմբերի 2017
Իրանի հետ սահմանին գտնվող «Մեղրի» ԱՏԳ–ն կսկսի գործել դեկտեմբերի 15-ից
«Մեղրի» ԱՏԳ–ի առաջին փուլի բացումը նախատեսվում է դեկտեմբերի 15-ին։
17:33
27 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը արժանացել է STP Award 2016 մրցանակի
ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհվել է STP Award 2016 մրցանակ Citibank խոշորագույն միջազգային բանկի կողմից:
16:04
24 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերության ակցիայի հաղթողները կուղևորվեն Փարիզի Դիսնեյլենդ
Ակցիայի ավարտից հետո 100 ամենաակտիվ մասնակիցների միջև կխաղարկվեն մրցանակներ։
18:29
09 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ  Էքսպո» ընկերության կազմակերպած «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին։
15:50
09 Նոյեմբերի 2017
ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ
ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն նրա կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը։
10:47
09 Նոյեմբերի 2017
2018 թ.–ին համատարած թանկացումներ են սպասվում
2018 թ.–ին Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում։
14:59
06 Նոյեմբերի 2017
«Գազպրոմ Արմենիան» կրկին գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
2017 թ.–ի 9 ամսում ընկերությունը պետակա բյուջե է վճարել ավելի քան 32,2 մլրդ դրամ:
17:21
31 Հոկտեմբերի 2017
ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար
Եվրասիական զարգացման բանկի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել։
13:15
31 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը
Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։
12:15
31 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար: