486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ-ից Հայաստան կատարված փոխանցումներն առաջին եռամսյակում ավելացել են մեկ քառորդով՝ հասնելով 206,1 մլն դոլարի
14:36
10 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. 2011թ.-ի հունվար-մարտին ֆիզիկական անձանց անունով ՌԴ-ից Հայաստան կատարված դրամական փոխանցումները կազմել են 206,7 մլն դոլար՝ 2010թ.-ի նույն ժամանակահատվածի շուրջ 162,8 մլն դոլարի համեմատ (26,6 տոկոսանոց աճ), նշվում է ՀՀ ԿԲ ամենամսյա մարտյան ամփոփագրում:

ՀՀ ԿԲ-ի տվյալների համաձայն, հունվար-մարտին ՀՀ-ից ՌԴ է փոխանցվել շուրջ 34,1 մլն դոլար, ինչը 13,2 տոկոսով ավել է նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ:

Փաստորեն, հունվար-մարտին ՌԴ-ին բաժին է ընկել ֆիզիկական անձանց անունով Հայաստան կատարված բոլոր փոխանցումների 63 տոկոսը և հանրապետությունից կատարված բոլոր փոխանցումների 21,1 տոկոսը:

ԿԲ-ի տվյալների համաձայն, Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ՌԴ-ից ստացված դրամական միջոցները մարտին կազմել են 83,4 մլն դոլար: Ընդ որում` հաշվետու ամսվա ընթացքում ՀՀ-ից ՌԴ է փոխանցվել շուրջ 14.1 մլն դոլար, ինչի արդյունքում ՌԴ-ից միջոցների զուտ հոսքը միայն մարտին կազմել է 69,2 մլն դոլար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։