484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ԱՄԷ-ում կմասնակցի առաջին ամենամյա ներդրումային համաժողովին
13:21
10 Մայիսի 2011

Հայկական պատվիրակությունը՝ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի գլխավորությամբ, երեքշաբթի եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)՝ առաջին ամենամյա ներդրումային համաժողովին մասնակցելու նպատակով, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Հայաստանի համար համաժողովը կարևորվում է ներդրումների ներգրավման, հայկական արտադրանքը արաբական շուկա դուրս բերելու, համատեղ փոխշահավետ ծրագրեր իրականացնելու հնարավորությունների քննարկման, գործակցության նոր ուղղությունների բացահայտման առումով», - նշվում է հաղորդագրության մեջ:

Հայկական պատվիրակությունը կմասնակցի նաև համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղաններին, որոնք մասնավորապես նվիրված են ԱՄԷ-ի և Ծոցի երկրների ատևտրային և ներդուրումային հնարավորություններին, տարածաշրջանի տնտեսական զարգացումներին, Չինական տնտեսության զարգացմամբ պայմանավորված նոր հնարավորություններին, արտաքին ներդրումների ուղիղ ներգրավման, ազատ գոտիների զարգացման հեռանկարներին, ներդրումային ռազմավարությունների մշակմանը:

Մասնակից-երկրների շնորհանդեսների ժամանակ Զարագացման հայկական գործակալության և Ազգային մրցունակության հիմնադրամի ղեկավարները կներկայացնեն Հայաստանում իրականացվող այն խոշոր նախագծերը, որոնք ունեն նաև տարածաշրջանային նշանակություն:

Այցի ընթացքում փոխվարչապետը մի շարք հանդիպումներ կունենա ԱՄԷ  բարձրաստիճան ղեկավարության հետ` երկկողմ օրակարգային հարցեր քննարկելու նպատակով:
Հայկական պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի, էկոնոմիկայի նախարարությունների, Զարգացման հայկական գործակալության, Ազգային մրցունակության հիմնադրամի ներկայացուցիչներ, գործարարներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։