482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
«Արմավիա» ավիաընկերության նոր CRJ ինքնաթիռը Մարտիրոս Սարյանի անունն է կրում
18:37
06 Մայիսի 2011

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերության ավիապարկը մայիսի 6-ին համալրվեց CRJ200 LR տեսակի ինքնաթիռով, որը հայտնի հայ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի անունն է կրում:

«Մենք չենք հեռանում օդանավերի թարմացման  և ընդլայնման քաղաքականությունից, և հունիսի վերջին-հուլիսի կեսին ավիապարկը կհամալրի Sukhoi Superjet տեսակի երկրորդ ինքնաթիռը»,- ինքնաթիռների փոխանցման արարողության ժամանակ հայտնեց «Արմավիա» ավիաընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը:

Ըստ նրա, ավիաընկերությունը շարունակում է չվերթերի աշխարհագրության ընդլայնման քաղաքականությունը և ամառային չվացուցակի շրջանում արդեն կբացվի Երևան-Վենետիկ-Երևան ուղղությամբ չվերթը:
Բաղդասարովը տեղեկացրեց, որ մայիսի 15-ից կբացվի Երևան-Լիոն-Երևան, իսկ հունիսի 2-ից՝ Երևան-Մադրիդ-Երևան չվերթը:

Ինչպես հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը, CRJ200 LR ինքնաթիռը, որը հաշվարկված է 50 ուղևորի համար, ձեռք է բերվել լիզինգով Lufthansa CityLINE ընկերությունից: Ծրագրվում է, որ նոր օդանավը չվերթեր կիրականացնի դեպի ԱՊՀ երկրներ և Եվրոպա:

««Արմավիա» ավիապարկն արդեն ունի նման տեսակի ինքնաթիռ, որը շատ լավ է դրսևորել իրեն, հատկապես ձմռան շրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Այսպիսով, այսօրվա դրությամբ «Արմավիա» ավիապարկը բաղկացած է А320 տեսակի երեք ինքնաթիռներից, երեք՝ А319-ից, երկու՝ CRJ200-ից, մեկական՝ Sukhoi Superjet-100-ից, ՅԱԿ-42 VIP-ից և Իլ-86-ից: -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:47
08 Դեկտեմբերի 2016
Տիգրան Սարգսյանը նշել է ԵՏՄ աշխատանքի` այս տարվա գերակա ուղղությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը պատմել է այն ուղղության մասին:
12:25
08 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետը ՏՄՊՊՀ ղեկավարին հանձնարարեց ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարեց տոներին ընդառաջ ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում։
12:20
07 Դեկտեմբերի 2016
Վրաստանի տարածքով անցնող գազատարն ադրբեջանական ընկերությանը վաճառելու գործընթացը սկսվել է. թերթ
Վրաստանում ինչ-որ գործընթաց է սկսվել` ադրբեջանական ընկերությանը Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը վաճառելու մասով:
17:28
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի։
13:47
06 Դեկտեմբերի 2016
«Armenia» ավիաընկերությունը գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթն ընդամենը 49 եվրոյով
«Armenia» ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ին գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթը:
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը: