483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
«Արմավիա» ավիաընկերության ինքնաթիռը Թել Ավիվից ուղևորվել է Երևան
18:06
06 Մայիսի 2011

«Արմավիա» հայկական ավիաընկերության ինքնաթիռը, որի թռիչքը հետաձգվում էր Թել Ավիվի օդանավակայանում վառելիքի հետ առաջացած խնդիրների պատճառով, մի քանի րոպե առաջ արդեն ուղևորվել է Երևան, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան։

«Ամեն ինչ նորմալ է։ Ինքնաթիռն արդեն դուրս է եկել Թել Ավիվից... Մոտ երկու ժամից ինքնաթիռը վայրէջք կկատարի Երևանում»,- ասաց Ավետիսովան։

Նախօրեին Թել Ավիվի Դավիթ Բեն Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանից բոլոր չվերթերը հետաձգվել էին ավիավառելիքի հետ ծագած խնդիրների պատճառով, քանի որ տեխնիկական ծառայությունները կանոնավոր մատակարարման վառելիքում օտար խառնուրդներ են հայտնաբերել։

Թել Ավիվի օդանավակայանում այժմ ինքնաթիռները լիցքավորվում են ռազմավարական պահուստներից նվազագույն քանակի վառելիքով, որն անհրաժեշտ է Կիպրոսի և Հորդանանի մոտակա օդանավակայաններ թռիչքների համար հետագա լիցքավորման նպատակով։ Իսրայելի տրանսպորտի նախարարի խորհրդական Զինա Ռոյթմանի խոսքով՝ ինքնաթիռների լիցքավորման այսպիսի սխեման (Կիպրոսի կամ Հորդանանի օդանավակայանների միջոցով) կգործի առաջիկա օրերին։ -0-Ն.Ա.
 «Արմավիա» ավիաընկերությունը Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) անդամ է: Ընկերությունն իրականացնում է ամսական մոտ 100 չվերթ 40 ուղղություններով դեպի ԱՊՀ երկրներ, Եվրոպա և Միջին Արևելք: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։