484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
2011թ.-ի առաջին եռամսյակում ՀԿԵ բեռնափոխադրումների ծավալն աճել է 15,2%-ով մինչև 602,6 հազար տոննա
15:45
06 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի.  /Նովոստի-Արմենիա/. 2011թ.-ի առաջին եռամսյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը, վիճակագրական վերջին տվյալներով, կազմել է 602,6 հազար տոննա, ինչը 15,2%-ով գերազանցում է 2010թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

«2011թ.-ի առաջին եռամսյակի բեռնափոխադրումների փաստացի ցուցանիշը 24,5%-ով գերազանցեց հունվար-մարտի համար նախատեսված ծավալը (578,1 հազար տոննա)»,- ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած հաղորդագրության մեջ։ 

Արտահանման հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 77,5 հազար տոննա, ինչը 13,3%-ով գերազանցում է 2010թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Բեռների անվանացուցակը բաշխված է հետևյալ կերպ ` սև մետաղի ջարդոն (24886,57 տոննա), հանքաքար (28129,9 տոննա), գունավոր մետաղներ (9029,97 տոննա), շինարարական նյութ (6663,2 տոննա), ցեմենտ (4640 տոննա), սննդամթերք (1053,85 տոննա):

Բեռնափոխադրումների ծավալի աճը տեղական հաղորդակցությունում 2011թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 34%՝ հասնելով 263,2 հազար տոննայի: Բեռների անվանացուցակում գերակշռում են հանքաքարը (209159,9 տոննա), շինարարական նյութը (24097,79 տոննա), ցեմենտը (5920,65 տոննա):
«2011թ.-ի առաջին եռամսյակում ՀԿԵ բեռնափոխադրումների աճը պայմանավորված է ընկերության ճկուն սակագնային քաղաքականությամբ, մատուցվող ծառայությունների որակի աճով»,- ընդգծված է ընկերության հաղորդագրության մեջ։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը և իրականացնում է «Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի, կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։