486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ կառավարությունը հավանության է արժանացրել երկակի հարկերի վերացման մասին Հայաստանի հետ համաձայնագրում արված ուղղումները
15:54
03 Մայիսի 2011

ՌԴ կառավարությունը հավանության է արժանացրել երկակի եկամտահարկի և գույքահարկի վերացման մասին Հայաստանի հետ համաձայնագրում ուղղումներ կատարելու մասին արձանագրությունը և հանձնարարել է ՌԴ ֆինանսների նախարարությանը ստորագրել այդ արձանագրությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով երեքշաբթի ՌԴ նախարարների կաբինետի փաստաթղթերի բազայում տեղադրված կարգադրությանը:

Ապրիլի 26-ին ստորագրված փաստաթղթի համաձայն՝ աղբյուր-պետությունում առևտրային վարկերը հարկվելու են 10 տոկոս տոկոսադրույքով, բացառությամբ Ռուսաստանի և Հայաստանի իշխանության մարմինների և կենտրոնական բանկերի կողմից ստացվող տոկոսային եկամուտների:

Բացի այդ, «Հարկերի գանձման հարցում օգնության ցուցաբերում» թիվ 25 հոդվածի և «Տեղեկատվության փոխանակում» թիվ 26 հոդվածի նոր խմբագրումը թույլ կտա տեղեկատվություն փոխանակել հարկերի ցանկացած տեսակների և բովանդակության մասին ու աջակցություն ցուցաբերել հարկային պարտավորությունների գանձման հարցում:

Ըստ ներկա համաձայնագրի՝ մի պետության տարածքում գործող մյուս պետության ձեռնարկության շահութաբաժինները կարող են հարկվել ինչպես ՌԴ-ում, այնպես էլ Հայաստանում: Սակայն եթե բաժնետերը շահութաբաժնի սեփականության իրավունք ունի, ապա այս կերպ վճարվող հարկը չպետք է գերազանցի շահութաբաժինների համախառն գումարի 5 տոկոսը, եթե մյուս պետության ռեզիդենտը ոչ պակաս քան 40 հազար դոլար է ներդրել ձեռնարկության կանոնադրական կապիտալի մեջ

Փոփոխությունները նախատեսում են բացարձակ թվի փոխարինումը կազմակերպության կանոնադրական կապիտալում մասնակցության 25 տոկոսանոց հարաբերական շեմով, որը վճարում է շահութաբաժիններ, որոնք անհրաժեշտ են նվազեցրած տոկոսադրույքով  դրանց հարկման համար:

Միջկառավարական համաձայնագիրն ու արձանագրությունը ստորագրվել են 1996 թ.-ի դեկտեմբերի 28-ին Մոսկվայում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
14:36
21 Դեկտեմբերի 2016
Կարապետյանը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին: