482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Գնաճը Հայաստանում ապրիլին, անցյալ տարվա համեմատ, 8,9 տոկոս է կազմել. վիճակագրություն
14:33
30 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Գնաճը Հայաստանում ապրիլին, անցյալ տարվա ապրիլի համեմատ, կազմել է 8,9 տոկոս, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից:

Վիճակագրական տվյալների համաձայն, ապրիլին, 2010թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչքները և ծխախոտը) գներն աճել են 14,5 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 2,8 տոկոսով և ծառայությունների ոլորտի սակագներինը՝ 2,3 տոկոսով։

Միաժամանակ ապրիլին, մարտի համեմատ, պարենային գների ինդեքսը կազմել է 99,8 տոկոս։ Հաշվետու ժամանակահատվածում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչքները և ծխախոտը) գները նվազել են 0,5 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինն ավելացել են 0,5 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտի սակագները նույն մակարդակում են մնացել։ 

Հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական աճը կազմել է 1,2 տոկոս, ինչը 0,17 տ.կ.-ով բարձր է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (1,03 տոկոս)։

Վիճակագրական տվյալների համաձայն, 2011թ.-ի հունվար-ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 110,5 տոկոս։ Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչքները և ծխախոտը) գներն աճել են 115 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 103,3 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտի սակագներինը՝ 106,2 տոկոսով։

Պետբյուջեի համաձայն, 2011 թ.-ի վերջին Հայաստանում գնաճը ծրագրված է 4 տոկոսի մակարդակում ((±1,5%):-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։