483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+2
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵ-ն գծանցներում երթևեկության անվտանգության ապահովման միամսյակ է իրականացնում
14:53
28 Ապրիլի 2011

«Հարավկովկասյան երկաթուղին» (ՀԿԵ) գծանցներում երթևեկության անվտանգության ապահովման միամսյակ է իրականացնում:

«ՀԿԵ-ն մինչև մայիսի 25-ը անցկացնում է «Ուշադրություն, գծանց» միամսյակը: Միջոցառման նպատակն է բարձրացնել գծանցներում երթևեկության անվտանգության մակարդակը, բարելավել գծանցների շահագործումը, բարձրացնել ճանապարհային կարգապահությունը, ամրապնդել համագործակցությունը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության, Ճանապարհային ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների և վարորդների հետ», - նշվում է հաղորդագրության մեջ:

Միամսյակի շրջանակներում ՀԿԵ-ի հանձնաժողովները կստուգեն բոլոր գծանցները, կիրականացվի գծանցների և մոտակա ավտոճանապարհների գույքագրում, կկազմվեն համապատասխան ակտեր և արձանագրված խախտումների վերացմանն ուղղված միջոցառումների ցանկեր: Ավտոճանապարհների ոչ բավարար վիճակի դեպքում գծանցը փակվելու է ավտոտրանսպորտի համար:

ՀԿԵ-ի հանձնաժողովները կստուգեն բոլոր ժամանակավոր կամ մշտապես փակ գծանցները վերջիններիս վրա ավտոմեքենաների չթույլատրված երթևեկությունը ստուգելու համար, իսկ նմանատիպ դեպքերի բացահայտման դեպքում մեկ օրվա ընթացքում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:

«Ուշադրություն, գծանց» միամսյակի շրջանակներում գծանցների հերթապահները կանցնեն տեխնիկական դասընթացներ, վարորդներին կբաժանվեն հատուկ հուշաթերթիկներ:

ՀԿԵ ՓԲԸ վիճակագրության համաձայն, 2011 թ. առաջին եռամսյակում գծանցներում գրանցվել է ճանապարհատրանսպորտային մեկ պատահար:

«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԿԵ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։