483.75
+0.09
568.65
+1.41
8.21
+0.06
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ատոմային էներգետիկայի հեռանկարները կքննարկեն Կովկասի ինստիտուտում
13:44
22 Ապրիլի 2011

«Ատոմային  էներգետիկան Հայաստանում. ռիսկերն ու հեռանկարները» թեմայով կլոր սեղան կանցկացվի ապրիլի 26-ին Կովկասի ինստիտուտում։

Ինչպես ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունում ստացված հաղորդագրությունում, զեկույցով հանդես կգա «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն, Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սևակ Սարուխանյանը:

Կլոր սեղանը կազմակերպվում է Կովկասի ինստիտուտի և Հարավային Կովկասում «Հենրիխ Բյոլլ» հիմնադրամի հետ համատեղ: Ծրագրի շրջանակներում անցկացվելու են մի շարք փորձագիտական սեմինարներ և հրապարակային քննարկումներ, որոնց նպատակն է հրավիրել Հայաստանի հասարակության ուշադրությունը որոշ տարածաշրջանային և միջազգային արդի զարգացումներին:

Միջոցառումը ֆինանսավորում են նաև Ժողովրդավարության օժանդակության Ազգային հիմնադրամը (National Endowment for Democracy) և  Վերլուծական կենտրոնների աջակցության հիմնադրամը (Think Tank Fund of Open Society Foundations)
Հայաստանում գործում է տարածաշրջանում միակ ատոմային էլեկտրակայանը, որին բաժին է ընկնում երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 40-50 տոկոսը։ Հայկական ԱԷԿ-ի ծառայության նախագծային ժամկետը մինչև 2016 թվականն է։

Երկրի իշխանությունները ծրագրում են գործող ԱԷԿ-ի հարթակի վրա կառուցել ատոմային նոր էներգաբլոկ՝ հավաստիացնելով, որ նոր ԱԷԿ-ի գործարկումից առաջ ներկայիս ատոմակայանը չի կանգնեցվի։ Հայաստանի էներգետիկայի նախարարության տվյալներով, նախագիծը մոտ 5 միլիարդ դոլար կարժենա։

Երկու օր առաջ Հայաստանի Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ղեկավար Աշոտ Մարտիրոսյանը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ատոմային նոր էներգաբլոկը կկառուցվի՝ հաշվի առնելով «Ֆուկուսիմա-1» ճապոնական ԱԷԿ-ում վթարից հետո ունեցած փորձը։ Նրա խոսքերով, նոր ԱԷԿ-ի կառուցման բոլոր հարցերն առայժմ սառեցված են, սակայն հայկական իշխանությունների էներգետիկ քաղաքականությունն այս հարցում ճապոնական ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարից հետո չի փոխվել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:29
09 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ  Էքսպո» ընկերության կազմակերպած «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին։
15:50
09 Նոյեմբերի 2017
ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ
ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն նրա կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը։
10:47
09 Նոյեմբերի 2017
2018 թ.–ին համատարած թանկացումներ են սպասվում
2018 թ.–ին Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում։
14:59
06 Նոյեմբերի 2017
«Գազպրոմ Արմենիան» կրկին գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
2017 թ.–ի 9 ամսում ընկերությունը պետակա բյուջե է վճարել ավելի քան 32,2 մլրդ դրամ:
17:21
31 Հոկտեմբերի 2017
ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար
Եվրասիական զարգացման բանկի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել։
13:15
31 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը
Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։
12:15
31 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար:
11:17
30 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետը ներկայացրել է 2018 թ.–ի պետբյուջեի նպատակները
Երկուշաբթի խորհրդարանական հանձնաժողովներում մեկնարկել են ՀՀ 2018 թ.–ի պետական բյուջեի նախագծի քննարկումները։
13:07
26 Հոկտեմբերի 2017
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրին
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրն ու ներկայացրեց այն ԱԺ–ի վավերացմանը։
16:42
19 Հոկտեմբերի 2017
Հայաստանն ու Ռուսաստանը միջազգային ավտոհաղորդակցություն կհաստատեն
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության միջկառավարական համաձայնագրին։
14:40
18 Հոկտեմբերի 2017
Սուրեն Կարայան. 2017 թ.–ի առաջին կիսամյակում արտահանման աճ է գրանցվել ինչպես դեպի ԵՏՄ, այնպես էլ դեպի ԵՄ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ամփոփեց 2017-ի առաջին կիսամյակի արդյունքները։
19:50
12 Հոկտեմբերի 2017
«Վնեշէկոնոմբանկ»-ը և Հայաստանն ընդլայնում են գործակցությունը
Հայաստանի հետ «Վնեշէկոնոմբանկ»–ի գործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել հինգշաբթի: