485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Նիդեռլանդների կառավարությունը 14 տարում 41 միլիոն եվրոյի օժանդակություն է ցուցաբերել Հայաստանին
10:21
22 Ապրիլի 2011

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության ազգային բանկի նախագահ Նուտ Վելինկին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել Նիդեռլանդների Թագավորության հետ մեր երկրի համագործակցությունը` կարևորելով 1996-2010թթ. Նիդերլանդների կառավարության կողմից  դրամաշնորհի տեսքով  Հայաստանին ցուցաբերված շուրջ 41 միլիոն եվրոյի օժանդակությունը, նաև` Նիդեռլանդների ազգային բանկի և ՀՀ կենտրոնական բանկի միջև ձևավորված փոխգործակցությունը:

Նախագահի խոսքով, Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ենթախումբն արդեն 18 տարի  նախագահող Նիդերլանդներն այդ տարիների ընթացքում զգալի աշխատանք է կատարել:

Հայաստանը, լինելով այդ ենթախմբի անդամ պետություններից մեկը, արդյունավետ համագործակցություն է ունեցել ինչպես  նախագահող երկրի, այնպես էլ  ենթախմբի անդամ պետությունների հետ:

Նիդեռլանդների ազգային բանկի նախագահ Նուտ Վելինկը նշել է, թե հաճույքով է հիշում 2007թ. Հայաստան կատարած իր առաջին այցը, որը մեր երկրի հետ  համագործակցության զարգացման առումով բավականաչափ օգտակար է եղել: Նուտ Վելինկը ևս գոհունակությամբ է խոսել ԱՄՀ/ՀԲ Նիդերլանդների ենթախմբի շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության մասին` ընդգծելով, որ այն միշտ գերազանց է եղել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
14:36
21 Դեկտեմբերի 2016
Կարապետյանը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին:
17:42
20 Դեկտեմբերի 2016
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին կայանալիք նիստի ժամանակ նախատեսում է ուսումնասիրել և հաստատել Հայաստանում էլեկտրաեներգիայի նոր սակագները:
13:40
17 Դեկտեմբերի 2016
Եվրամիությունը Հայաստանին 16,2 մլն եվրո կտրամադրի՝ բյուջետային աջակցության շրջանակում
Եվրամիությունը զբաղվածության և հանրային ֆինանսների ոլորտների հետ կապված երկու հանաձայնագրերի շրջանակում Հայաստանին կտրամադրի 16,2 մլն եվրո:
14:21
14 Դեկտեմբերի 2016
Հայկական ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը
Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը:
15:10
09 Դեկտեմբերի 2016
ՀԲ-ն զրոյականի է փոխել Հայաստանի տնտեսության աճի 2016թ. կանխատեսումը
Համաշխարհային բանկը զրոյականի է փոխել Հայաստանի տնտեսության աճի 2016թ. կանխատեսումը, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանում Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ, ծրագրի համաղեկավար Գոհար Գյուլումյանը: