481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
«Արմավիա» ավիաընկերության Sukhoi Superjet-ը կատարել է առաջին չվերթը
15:01
21 Ապրիլի 2011

«Արմավիա» ավիաընկերության Sukhoi Superjet 100 մերձմագիստրալային ինքնաթիռի առաջին չվերթը հինգշաբթի առավոտյան վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով օդանավակայանի հաղորդագրությանը։

Տիեզերագնաց Յուրի Գագարինի պատվին անվանված ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայում մոսկովյան ժամանակով ժամը 04.45-ին (С տերմինալ), օդանավում եղել է ավելի քան 90 ուղևոր։

2011թ.-ի ապրիլի 12-ին Շերեմետևո օդանավակայանը Օդային տրանսպորտի դաշնային գործակալության  (Ռուսավիացիա) կողմից RRJ-95 տեսակի օդանավերի և դրա տարատեսակների ընդունման ու սպասարկման թույլտվություն է ստացել։

Առաջին սերիական Sukhoi Superjet-ը «Արմավիա»-ին է փոխանցվել ապրիլի 19-ին։ «Արմավիա» ավիաընկերության սեփանականատեր Միխայիլ Բաղդասարովը տեղեկացրեց, որ հունիսին «Արմավիա»-ն կվերցնի երկրորդ Sukhoi Superjet 100 ինքնաթիռը։ Նա նաև ասաց, որ Sukhoi Superjet ինքնաթիռով «Արմավիա»-ն ծրագրում է չվերթեր իրականացնել դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի և Ուկրաինայի քաղաքներ։

Superjet 100 մերձմագիստրալային ուղևորատար ինքնաթիռը, որը Boeing-ի հետ համատեղ մշակել է «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ-ն, հաշվարկված է մինչև 4,4 հազար կիլոմետր տարածությունը մինչև 98 ուղևոր տեղափոխելու համար: Առաջին Superjet 100-ը հանրությանն է ներկայացվել 2007թ. սեպտեմբերի 26-ին Ամուրի Կոմսոմոլսկի գործարանում: Հենց այնտեղ էլ հաջողությամբ իրականացվել է առաջին թռիչքը: Ներկայում այս ինքնաթիռի 122 պատվեր կա։---0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:28
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի։
13:47
06 Դեկտեմբերի 2016
«Armenia» ավիաընկերությունը գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթն ընդամենը 49 եվրոյով
«Armenia» ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ին գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթը:
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը:
14:31
19 Նոյեմբերի 2016
Փորձագետները հայտնաբերել են Հայաստանի մարզերից մեկում ծիրանի այգիների չորանալու պատճառը
Փորձագետները պարզել են, թե ինչու են չորանում Արարատի մարզի Արմաշ համայնքի ծիրանի այգիները:
16:44
18 Նոյեմբերի 2016
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է: Ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է։
15:53
18 Նոյեմբերի 2016
Թռչնաֆաբրիկաներից մեկում թռչունների անկման լուրը հերքվել է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ թերթում տեղ գտած հրապարակումը չի համապատասխանում իրականությանը: